Ներդրումային Խորհրդատվություն
Ներդրումային խորհրդատվությունը օգնում է ներդրումներ ներգրավվելու կամ իրականացնելու համար երկարաժամկետ ռազմավաություն մշակել։ Ներդրումային հարցերով խորհրդատուն կատարում է մանրակրկիտ աշխատանք՝ հուշելով հաճախորդին անհրաժեշտ քայլերն ու ընթացակարգերը:
Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին կայացնել փաստերի և վերլուծության վրա հիմնված արդյունավետ ներդրումային որոշումներ: Ներդրումային խորհրդատվությունը ծառայությունների փաթեթ է, որ ներառում է ցանկալի արդյունքին հասնելու հիմնական ծառայությունները․
- Ձեզ հետաքրքրող ոլորտում մարքեթինգային հետազոտություն,
- Ընկերություն հիմնելու մասին խորհրդատվություն,
- Աշխատակազմի, հաշվապահության, փորձագետների որոնման աջակցություն,
- Դոնոր ծրագրերի որոնում և կապիտալի ներգրավում,
- Կապիտալի կառուցվածքի վերաբերյալ խորհրդատվություն,
- Կորպորատիվ ռազմավարության մշակման աջակցում,
- Ընկերությունների վերակազմավորման վերաբերյալ խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցում,
- Արժեթղթերով գործարքների վերաբերյալ հետազոտությունների կազմում և տարածում,
- Ֆինանսական վերլուծությունների կազմում և տարածում,
- Ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում։
ԱՍԱՏՐՅԱՆՍԸ ունի փորձառու մասնագետներ, ովքեր ունեն բազմամյա փորձ և խորը գիտելիքներ ներդրումների արդյունավետ կառավարման գծով խորհրդատվություն տրամադրելու: Մեր մասնագետները կօգնեն ավելի արդյունավետ կառավարել Ձեր իսկ միջոցները և հասնել ավելի բարձր արդյունքների:
ԱՍԱՏՐՅԱՆՍԸ կարող տրամադրել խորհրդատվություն և օգնել կատարելու ներդրումներ հետևյալ երկրներում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ՄԱԷ (Միացյալ Արաբական Էմիրություններ): Վերոնշյալ պետությունները բավականին զարգացած են և ունեն ցածր ռիսկայնություն: Ներդրումների տարեկան միջին եկամտաբերությունը արտարժույթով կազմում է 10% – 13%:
Մենք ապահովում ենք Ձեր գաղտնիությունը և Ձեր կողմից կատարված ներդրումների գծով տեղեկատվության կոնֆիդենցիալությունը: