Խորհրդատվություն
Քրոու ընդ Ասատրյան ՍՊԸ-ի փորձառու մասնագետները պատրաստ են լուծելու հաճախորդների ամենաբարդ խնդիրները: Մենք դիտարկում ենք դրանք ամբողջական ու երկարատև հեռանկարում, հաղթահարում ենք առկա բոլոր խոչընդոտները և գրանցում իրապես արժեքավոր արդյունքներ:
Մեր ծառայություններն են․
- Բիզնես պլանի կազմում,
- Բիզնես-գործընթացների վերլուծություն,
- Վերահսկողության մեխանիզմների նախագծում և ներդրում,
- Ֆինանսական և հարկային գործունեության վերլուծություն,
- Կազմակերպության ռիսկերի գնահատում,
- Ռիսկերի զսպման մեխանիզմների ներդրում,
- Կազմակերպության ներքին վերահսկողության գնահատում,
- ՏՏ անվտանգության և միջազգային չափանիշներին համապատասխանության գնահատում: