Ղեկավարություն
ՍԵՐԳԵՅ ԱՍԱՏՐՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
Սերգեյ Ասատրյանը հանդիսանում է ԱՍԱՏՐՅԱՆՍ Ընկերության գլխավոր տնօրենը:
Պրն. Ասատրյանը միացել է ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությանը 2013թ.-ին և դարձել է Ընկերության գլխավոր տնօրենը: Նա ունի ավելի քան 38 տարվա ղեկավարի աշխատանքային փորձ Հայաստանում և ԱՊՀ երկրներում: Այս պաշտոնում նա կկորդինացնի ԱՍԱՏՐՅԱՆՍԻ առաջխաղացումը շուկայում ինչպես տնտեսության ճյուղերում, այնպես էլ ըստ տարածաշրջանների:
Իր հսկայական փորձի շնորհիվ պարոն Ասատրյանը ներգրավել և պահպանել է մի շարք կարևորագույն և հեղինակավոր հաճախորդների:
Սերգեյ Ասատրյանը ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (ՀՊՃՀ) 1979թ.-ին:
ԱԼԲԵՐՏ ԱՍԱՏՐՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ, ՓՈԽՏՆՕՐԵՆ
Ալբերտ Ասատրյանը հանդիսանում է ԱՍԱՏՐՅԱՆՍ Ընկերության հիմնադիր գործընկերը և փոխտնօրենը:
Նա ունի ավելի քան 7 տարվա փորձ միջազգային աուդիտորական և խորհրդատվական ընկերություններում (Գրանթ Թորնթոն, Քեյ-Փի-Էմ-Ջի), հայկական խոշոր հոլդինգային ընկերություններում: Իր աուդիտորական կարիերայի ընթացքում Ալբերտը մասնակցել է բազմաթիվ առաքելությունների Հայաստանում, Վրաստանում և Տաջիկստանում:
Իր 7 տարիների աշխատանքի ընթացքում աուդիտի, խորհրդատվության և հաշվապահության ոլորտներում նա ձեռք է բերել հզոր փորձ: Ալբերտ Ասատրյանը որակավորված աուդիտոր է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից:
Պրն. Ասատրյանը սերտորեն համագործակցում է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի (ՀՊՏՀ) հետ՝ մասնակցելով տարբեր առաջադրանքների և աշխատանքների:
Նա մասնագիտացած է արդյունաբերական ձեռնարկությունների (Ինդուստրիալ), ոչ առևտրային ընկերությունների, սննդի և խմիչքների արտադրության, ապահովագրական ընկերությունների, գյուղատնտեսական և տրանսպորտի ոլորտի ընկերությունների, շինարարության և կապի ոլորտի ընկերությունների, էներգետիկայի ոլորտի ընկերությունների, Համաշխարհային Բանկի (ՀԲ) պրոյեկտների և Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պրոյեկտեների աուդիտի ծառայություններում:
Պրն. Ասատրյանը հանդիսանում է Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի լիիրավ անդամ և Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) ուսանող անդամ:
Ալբերտ Ասատրյանը ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը (ՀՊՏՀ), հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ 2008թ.-ին: