Հարկային խորհրդատվություն
ՀՀ Հարկային օրենսդրությանը բնորոշ են հաճախակի փոփոխությունները և լրամշակումները, որոնց հետևանքով բիզնեսի համար այս ոլորտը դառնում է քիչ կանխատեսելի։
Ինչպես գիտենք՝ հարկային ռազմավարության ճիշտ պլանավորումը և վարումը յուրաքանչյուր կազմակերպության աճի և զարգացման անհրաժեշտ նախապայման է։
ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ-ն մշակում է ռազմավարություններ, որոնք համապատասխանում են ժամանակակից բիզնես պահանջներին: Մենք կարող ենք օգնել Ձեզ հետևյալ հարցերում՝
- Հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն (ներառյալ ակնկալվող փոփոխությունները)
- Հարկային օրենսդրության դասընթացներ և սեմինարներ
- Հարկային ռիսկերի գնահատում
- Հարկային պլանավորում
- Հարկերի հաշվարկում, հարկային հաշվետվությունների պատրաստում, ճշգրտում և մնացորդների ստուգում
- Առանձին հարկատեսակների գծով պարզաբանումներ
- Առանձին գործարքների գծով հարկային հետևանքների հաշվարկում և գնահատում։
Առկա անընդհատ փոփոխվող իրականությունում մեր մասնագետները Ձեզ արագ կկողմնորոշեն հետևյալ հարցերում՝
- Կորպորատիվ հարկ (Շահութահարկ)
- Անձնական հարկ (Եկամտային հարկ)
- Կենսաթոշակային հատկացումներ
- Ոչ ռեզիդենտի հարկեր
- ԱԱՀ (Իրացման հարկ)
- Ակցիզային հարկ
- Այլ հարկեր։