Աուդիտ եվ Հավաստիացում
Աուդիտը կազմակերպության հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության հավաստիացումն է, որ սովորաբար իրականացվում է անկախ մարմնի կողմից:
Աուդիտը ֆինանսական արդյունքների (իրական) ճշտության աստիճանը պարզելու նպատակով հաշվապահական հաշիվների, հաշվետվությունների, փաստաթղթերի և վաուչերների համակարգային և անկախ ուսումնասիրությունն է։ Այն թույլ է տալիս գնահատել բիզնեսի վարման և հաշվապահական հաշվառման արդյունավետությունը:
Փոփոխվող կանոնակարգերի, զարգացող տեխնոլոգիաների և մրցակցության աճող տեմպերին զուգընթաց երբեմն դժվար է կողմնորոշվել` ինչպես վարել բիզնեսը, որպեսզի այն լինի արդյունավետ: Այդ հարցում մենք կարող ենք օգնել Ձեզ՝ թափանցիկ կերպով բանակցելով շահագրգիռ կողմերի հետ՝ ներկայացնելով փաստեր և հաշվետվություններ Ձեր բիզնեսի համար:
ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությունը մատուցում է աուդիտորական ծառայություններ.
- Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ
- ըստ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ)
- ըստ ԵՄ, ԱԶԲ, ՀԲ դրամաշնորհային և վարկային ծրագրերի ստանդարտների
- ըստ ԱՄՆ ՀԸՀՀ
- Ծախսերի ստուգում / հավաստիացում
- Հարակից այլ ծառայություններ: