• English |
  • Հայերեն
Գլխավոր Գնահատում

Գնահատում

business-valuation-blog

Բիզնեսի գնահատումը՝ ընկերության որպես համալիր արժեքի որոշումն է: Գնահատման գործընթացում որոշվում է ընկերության բաժնետոմսերի, բոլոր ակտիվների` անշարժ գույք, մեքենաներ և սարքավորումներ, պահուստներ, ֆինանսական ներդրումներ, ոչ նյութական ակտիվներ, արժեքը: Բացի դրանից առանձին կարող է գնահատվել ընկերության աշխատանքի արդյունավետությունը, նրա զարգացման հեռանկարները և տվյալ շուկայում մրցակցային միջավայրը։  

 

Բիզնեսի և ակտիվների գնահատում  պահանջվում է տարբեր իրավիճակներում, որոնք կարող են լինել ընկերության հետագա զարգացման բանալին: Օրինակ՝ բիզնեսի կամ բաժնետոմսերի, ինչպես նաև դրանց մի մասի առք ու վաճառքի գործարքների ժամանակ, ընկերությանը պատկանող ակտիվների մի մասի առք ու վաճառքի գործարքների ժամանակ, ընկերության կառուցվածքի փոփոխման ժամանակ կամ բաժնետերերի միջեւ առկա տարաձայնությունների ժամանակ։ Բիզնեսի կամ բաժնետոմսերի գնահատումը օգտագործվում է նաև ընկերությունների, բիզնեսների կամ դրանց մի մասի միաձուլումների կամ գնման (M&A) ժամանակ:

 

Նման ռազմավարական կարեւոր գործընթացներում շատ են արժևորվում պրոֆեսիոնալ ​​խորհրդատուները, որոնք ունեն օբյեկտիվ եւ անկախ գնահատման իրականացման տեխնիկական գիտելիքներ եւ գործնական փորձ, ինչպես Հայաստանում, այնպես էլ  աշխարհի տարբեր երկրներում:

 

ԱՍԱՏՐՅԱՆՍ– ի գնահատման թիմի համար, բիզնեսի կամ ակտիվների արժեքը որոշելը միայն բանաձեւային հաշվարկի հարց չէ: Մեր նպատակն է խորությամբ ուսումնասիրել և հասկանալ ընկերության գործունեությունը, իրականացնել դրա աճի մանրամասն վերլուծություն եւ որոշել ընկերության թիրախային ոլորտը եւ դրա զարգացման վրա ազդող ներքին գործոնները:

 

Մատուցվող գնահատման ծառայությունները իր մեջ ներառում են. 

  • Բիզնեսի գնահատում՝ շուկայական արժեքի որոշում
  • Ձեռքբերման կամ վաճառքի գնի և գուդվիլի արժեքի որոշում
  • Ակտիվների՝ անշարժ և շարժական գույք, ոչ նյութական ակտիվների գնահատում
  • Կազմակերպությունների բաժնետոմսերի գնահատում 
  • Պարտավորությունների և բիզնեսի գնահատում համաձայն միջազգային ստանդարտների
  • Ներդրումների, ակտիվների և պարտավորությունների արդյունավետության գնահատում
  • Գնահատման արդյունքների վերաբերյալ խորհրդատվություն (հաշվապահական հաշվառման և հարկային հաշվառման մասով)։
Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88