Հաշվապահական հաշվառումն անհրաժեշտ է յուրաքանչյուր կազմակերպության համար: Այն մեծ ուշադրություն, ժամանակ, աշխատակիցներ և միջոցներ պահանջող ծավալուն և բարդ աշխատանք է: Ուստի շատ կազմակերպություններ հաշվապահական հաշվառման գործընթացի լիազորությունը փոխանցում են որևէ մասնագիտացված ընկերության, քանի որ դա ավելի էժան և արդյունավետ է, քան եթե այն իրականացվեր տվյալ կազմակերպությունում: Հաշվապահական հաշվառման գործընթացի փոխանցումը որևէ մասնագիտացված կազմակերպության համարվում է հաշվապահական հաշվառման աութսորսինգ: Հաշվապահական հաշվառման աութսորսինգով զբաղվող մասնագիտացված կազմակերպություններն առաջարկում են ներկայացված փաստաթղթերի հիման վրա հաշվապահական հաշվառման գործընթացի իրականացում, ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում, ինչպես նաև հարկային հաշվետվությունների պատրաստում: Յուրաքանչյուր ընկերության համար մասնագիտացված կազմակերպությունը պատրաստում է տվյալ ընկերության գործունեությանը ներհատուկ հաշվապահական հաշվառման ծառայության սխեմա՝ ելնելով նրա մասնագիտական գործունեությունից և ֆինանսական հնարավորություններից:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ:Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի …
Մոսկվայի բորսան հունիսի 27-ին արժութային շուկայում կսկսի ուզբեկական սումի, հայկական դրամի ու հարավաֆրիկյան ռենդի առևտուր իրականացնել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով առևտրային հարթակին։«Նոր…
Ռուսաստանից Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան մեկնող ավիաուղևորները կկարողանան գնումներ կատարել duty free խանութներում։ ՌԴ Պետդուման համապատասխան օրենք է ընդունել, որտեղ նշվում է, որ դա թույլ…
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողնվել՝ 9.25 տոկոս։ Ինչպես հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հունիսի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական…
ԵԱՏՄ երկրներում կձևավորվի աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։ Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիրը, որի շրջանակում ԵԱՏՄ երկրներում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա, ստորագրվել է Եվրասիական…
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմում է 9.226 մլրդ դոլար։ Վերջին տարում պետական պարտքն աճել է…
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%:Նման որոշում է կայացրել ՀՀ ԿԲ խորհուրդը փետրվարի 1-ին կայացած նիստում։ Այդ մասին հաղորդում…
Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար կիրականացվի անկանխիկ ձեւով:ՀՀ ազգային ժողովը…
Իրադարձություններ
ԱՍԱՏՐՅԱՆՍ-ը կպարզաբանի հարկային օրենսգրքի փոփոխությունները 2018թ. հունվարի 25-ից 31-ը ընկերության գրասենյակում կանցկացվի սեմինար, որի ընթացքում կներկայացվեն, կքննարկվեն նոր օրենսգրքի կարևոր և սկզբունքային կետերը, ինչպես…
ASATRYANS-ը EAST INVEST 2-ի և Հայ երիտասարդ ձեռնարկատերերի միության հետ համատեղ կազմակերպել է եռօրյա սեմինար դիրքավորման վերաբերյալ: Այն Հայաստանում բիզնեսին աջակցող կազմակերպությունների համար կազմակերպված…
2016թ. հուլիսի 15-ին և հուլիսի 23-ին ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությունը կազմակերպում է սեմինարներ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների վերաբերյալ:Առաջին օրը սեմինար-քննարկումները կլինեն Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) օրենսդրական…
Աուդիտ

Աուդիտը վերաբերում է կազմակերպության հաշվապահական հաշիվների, հաշվետվությունների, փաստաթղթերի և վաուչերների համակարգային և անկախ ուսումնասիրությանը՝ իրական և ճշգրիտ պատկերին ֆինանսական հաշվետվությունների համապատասխանության աստիճանը պարզելու նպատակով: Աուդիտի միջոցով ապահովվում է նաև օրենքի տառին համապատասխան ընկերության կողմից հաշվապահական հաշիվների պատշաճ պահպանությունը: ՀՀ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն՝ աուդիտորական գործունեությունը ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսական հաշվետվություններ ներառող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվության աուդիտի և աուդիտին հարակից ծառայությունների՝ աուդիտորական դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա (տեղեկատվության հավաքում) իրականացումն է:
Իրավաբանական Խորհրդատվություն

Մենք կարող ենք Ձեզ օգնել առաջ շարժվել և զարգանալ ներկայիս բարդ ճանապարհներով:
Իրավական հարցերով խորհրդատուները կարող են խորհրդատվություն տրամադրել մի շարք կարևոր խնդիրների վերաբերյալ, կախված խորհրդատվության ուղղվածությունից: Իրավական խորհրդատվություն տրամադրելիս խորհրդատուն պետք է առանցքային դեր ունենա որպես թիմի անդամ՝ հաճախորդի ծրագրերը պաշտպանելու և ցանկացած իրավաբանական և բիզնես խնդիր լուծելու նպատակով: Իրավական հարցերով խորհրդատուն պետք է կատարի հաճախորդի բիզներսին առնչվող կանոնների և կարգերի իրավական հետազոտություն օգնի իրավական փաստաթղթերի պատրաստման գործում, ապահովի զգալի մասնակցություն և մշակի նախնական կարծիքներ:
ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությունում կան մասնագետներ, որոնք տիրապետում են ոչ միայն համապատասխան իրավական գիտելիքների և ունեն պատշաճ շփման կարողություններ, այլև հասկանում են այն բիզնես միջավայրը, որում գործում է իրենց հաճախորդը: Հետևաբար, բացի իրավաբանական կրթությունից, խորհրդատուները պետք է լրացուցիչ վերապատրաստվեն ֆինանսական տնտեսագիտության և բիզնես ծրագրերի կառավարման ոլորտներում:
Ներդրումային խորհրդատվություն

ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությունը արդեն հասցրել է զբաղացնել իր կայուն դիրքերը ներդրումային աշխարում: Ընկերությունն ունի փորձառու մասնագետներ, ովքեր ունեն խորը գիտելիքներ և բազմամյա փորձ ներդրումների կառավարման ոլորտում, որպեսզի կարողանան Ձեզ օգնել ավելի հմուտ կառավարել Ձեր իսկ ռեսուրսները և ֆինանսները: Այդ կերպ Դուք կհասնեք ավելի բարձր արդյունքների և կստանաք ավելի մեծ եկամուտ: ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությունը նաև տրամադրում է խորհրդատվություն ներդրումների ոլորտում և օգնում կատարել ներդրումներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Տվյալ երկրները ոլորտում համարվում են առավել զարգացած: Մեր փորձագետները կօգնեն Ձեզ ստանալ տարեկան միջինում 10%-13% եկամուտ, Ձեր ներդրած արտարժույթին համապատասխան:
Ասատրյանսը երաշխավորում է Ձեր անձի և կատարած ներդրումների մասին գաղտնիությունը:
ՀՂՈՒՄՆԵՐ

- (International Federation of Accountants)
- (International Financial Reporting Standards)
- (Financial Accounting Standards Board)
- (Association of Chartered Certified Accountant)
- (American Institute of Certified Public Accountants)
- (Association of Accountant and Auditors of Armenia)
- (Licensed Audit Firms in Armenia)
- (Audit Regulations in Armenia)
- (Central Bank of Armenia)
- (Government of the Republic of Armenia)
- (Ministry of Economy of the Republic of Armenia)
- (Ministry of Finance of the Republic of Armenia)
- (International and Armenian business news)
- IFRSs
- IFRSs for Small and Medium-Sized Entities