• English |
  • Հայերեն
Գլխավոր ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ISO ստանդարտների հավաստագրում

ISO ստանդարտների հավաստագրում

12903805_961598650614429_536659903_o

Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ՍՄԿ/ISO) միջազգային ստանդարտներ մշակող մարմին է (հիմնադրվել է 1947 թ. փետրվարի 23-ին), որի կազմում ընդգրկված են ստանդարտացման մի շարք ազգային կազմակերպություններ: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Ժնևում (Շվեյցարիա)։ 2013 թվականի դրությամբ կազմակերպութունն ունի 164 անդամ երկրներ։ Այն աշխարհում ամենամեծ կազմակերպությունն է, որը մշակում է միջազգային ստանարտներ, և դյուրացնում համաշխարհային առևտուրը՝ ապահովելով ընդհանուր ստանդարտների օգտագործում տարբեր պետությունների միջև:  Մշակվել են մոտավորապես քսան հազար ստանդարտներ, որոնք  ընդգրկում են տարբեր ոլորտներ՝  ապրանքների և տեխնոլոգիաների արտադրություն, սննդի անվտանգությունը, գյուղատնտեսությունը և առողջապահությունը:

Ստանդարտների օգտագործումը նպաստում է անվտանգ, հուսալի և բարձրորակ ապրանքների և ծառայությունների ստեղծմանը:  Ստանդարտները նպաստում են տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով կորուստները: Ստանդարտները ծառայում են նաև ապրանքների և ծառայությունների վերջնական օգտագործողների պաշտպանությանը՝ ապահովելով հավաստագրված ապրանքների համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:

ISO ստանդարտների հավաստագրումը անկախ մարմնի կողմից՝ ապրանքների, ծառայությունների կամ տվյալ համակարգի, համապատասխանության գրավոր հավաստագրումն է հատուկ պահանջներին:  Այն վստահության ապահովման օգտակար միջոց է, որը ցույց է տալիս, որ Ձեր ապրանքները և ծառայությունները համապատասխանում են սպառողների ակնկալիքներին:  Որոշ ոլորտներում հավաստագրումը համարվում է իրավական կամ պայմանագրային պահանջ:

Չնայած ISO-ն մշակում է ստանդարտներ, սակայն այն չի զբաղվում դրանց հավաստագրմամբ և չի տրամադրում հավաստագրեր: Հավաստագրումը կատարվում է այլ հավաստագրման մարմինների կողմից: Այնուհանդերձ, ISO-ի Համապատասխանության գնահատման հանձնաժողովը (CASCO) մշակել է հավաստագրման գործընթացին վերաբերող մի շարք ստանդարտներ, որոնք օգտագործվում են հավաստագրման մարմինների կողմից:  

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@asatryans.com

Հասցե
Սախարով Բիզնես-Կենտրոն
Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
0010 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Բաժնետեր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.
Էլ.փոստ. general@asatryans.com

ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապնվեք մեզ հետ.
  • Հասցե:
    Սախարով Բիզնես-Կենտրոն
    Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
    0010 ք. Երևան, ՀՀ
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88