Աուդիտին հարակից ծառայություններ
![12970673_970595563048071_1361643715_o](https://asatryans.com/asatryan/uploads/2014/04/12970673_970595563048071_1361643715_o-1.jpg)
Ի լրումն ավանդական ֆինանսական հաշվետվությունների աուդիտի, շատ կազմակերպություններ կարիք ունեն ֆինանսական տեղեկատվության, գործառնությունների և գործարքների լրացուցիչ, անկախ և օբյեկտիվ հավաստիացման:
ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությունը առաջարկում է աուդիտին հարակից մի շարք ծառայություններ՝
- Դիտարկում. տրամադրում է հավաստիացման միջին մակարդակ ֆինանսական հաշվետվություների նկատմամբ:
- Համաձայնեցված ընթացակարգեր. ընդգրկում է ընթացակարգեր, որոնք նախապես համաձայնեցվում են կազմակերպության և երրորդ անձանց միջև ֆինանսական տեղեկատվության և գործառնական ընթացակարգերի վերաբերյալ բացահայտումներ կատարելու միջոցով:
- Կոմպիլյացիա. պատրաստվում են հաճախորդի ֆինասական հաշվետվությունները` ֆինանսական հաշվետվողականության կիրառելի սկզբունքներին համաձայն: