• English |
  • Հայերեն
Գլխավոր ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ՀԱՆՔԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ՀԱՆՔԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Energy_7

Էներգետիկան ընդգրկում է վառելիքային արդյունաբերությունը, վառելիքային արդյունահանումն ու վերամշակումը, էլեկտրաէներգիայի արտադրությունն ու այն սպառողին հաղորդելը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանումը: Ամբողջ աշխարհում շարունակաբար տարեցտարի ավելանում է էներգիայի սպառումը, որի հետ զուգահեռ ավելանում են էկոլոգիական խնդիրները:  

 

Վերջին տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում արագ տեմպերով զարգանում է այլընտրանքային էներգիայի արտադրությունը, որը էկոլոգիապես մաքուր է: Մասնավորապես արագ զարգանում են հիդրոէլեկտրակայանները, հողմակայանները, արևային կայանները: Սակայն դեռևս ամբողջ աշխարհում պահպանվում են էներգիայի ստացման ավանդական մեթոդները, ներառյալ հանքաարդյունաբերությունը և ատոմային էներգետիկան:  

 

Էներգետիկ անվտանգությունը բազմաթիվ զարգացած և զարգացող երկրների համար դարձել է կարևոր խնդիր, քանի որ էներգակիրների գերակշիռ մասին տիրապետում են  սակավաթիվ երկրներ։ Այս գործոնը դարձել է աշխարհաքաղաքական օրակարգերի բաղկացուցիչ մաս: Էներգետիկ ընկերությունները շատ երկրներում գտնվում են տվյալ երկրի կարգավորող պետական մարմինների հսկողության ներքո, պարբերաբար մոնիտորինգների են ենթարկվում, ներկայցնում են հաշվետվություններ կարգավորող կառույցներին, փորձում են պահպանել նորմատիվները: Ներկայումս շատ կարևոր է ճիշտ որոշումների ընդունումը, երկրների էներգետիկ քաղաքականությանը համապատասխան:

 

Մասնավոր և հանրային ընկերությունները, որոնք գործում են տնտեսության այս ճյուղում, պետք է ճկուն լինեն փոփոխվող իրավիճակների հանդեպ և կարողանան արագ հարմարվել և առավելագույնի հասցնել իրենց գործառնությունները և բարձրացնել մրցակցային առավելությունները: 

 

Զարգացող երկրներում օրենսդրական դաշտը տվյալ ոլորտի մասով անընդհատ փոփոխվում է․սահմանվում են նոր չափորոշիչներ, հաճախակի փոփոխվում են հարկային արտոնություններն ու հարկման ռեժիմները: Այս հանգամանքերը հաշվի առնելով շատ կարևոր է ճիշտ խորհրդատվություն ստանալ, աշխատել ոլորտը պատկերացնող և էներգետիկ ոլորտում փորձառություն ունեցող մասնագետների, խորհրդատվական ընկերությունների հետ։

 

Այս ոլորտում ԱՍԱՏՐՅԱՆՍ-ի պրոֆեսիոնալների թիմը սիրով պատրաստ է Ձեզ օգնել: Մեր մասնագետները կօգնեն ձեզ նվազեցնել ռիսկերը, դիմակայել առկա մարտահրավերներին, միևնույն ժամանակ առավելագույնին հասցնել ներդրողների և բաժնետերերի շահույթը:

 

 

 

 

 

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88