• English |
  • Հայերեն
Գլխավոր ԱՌԵՎՏՈՒՐ

ԱՌԵՎՏՈՒՐ

Retail Industry_2

Մեր օրերում ամեն ինչ շատ արագ է զարգանում և ենթարկվում փոփոխության: Սպառողների նախասիրությունների փոփոխության վրա մեծապես ազդում է տեխնոլոգիական զարգացումն ու գլոբալիզացիան: Սա մարտահրավերներ է նետում կազմակերպություններին ծախսերի կրճատման և հաճախորդներին ավելի լավ սպասարկման համար:

 

Ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում տարեցտարի զարգանում է օնլայն առևտուրը, ինչին նպաստում են տեխնոլոգիաների արագ զարգացումը, գլոբալ թվայնացումը, ինչպես նաև ստեղծված մի շարք բարդ իրավիճակները՝ մարդկանց ազատ տեղաշարժի հետ կապված:

Շատերը օնլայն առևտրի հարթակներում կարողանում են իրականացել միջազգային առևուր: Գտնվելով մեկ վայրում՝ յուրաքանչյուրը կարող է Ամերիկա մայրցամաքում արտադրվող ապրանքները վաճառել, օրինակ Եվրոպա կամ Ասիա մայրացամաքի սպառողին, առանց վաճառողին և վերջնական գնորդին հանդիպելու:

 

Կազմակերպություններին շատ կարևոր է հասկանալ, թե որտեղ ինչ պետք է վաճառել, որն է հանդիսանում իրենց շուկան, սեգմենտը և այլն: Ներկայիս բարդ կառուցված աշխարհաքաղաքական իրավիճակում, անհրաժեշտ է հետևել և ճիշտ խորհրդատություն ստանալ յուրաքանչյուր երկրից արտահանվող և յուրաքանչյուր երկիր ներմուծվող ապրանքների քվոտաները, անհրաժեշտ է ուսումնասիրել երկրների միջև էմբարգոները և սանկցիաների ցուցակները: Սա կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել ապրանքը վաճառողից մինչև սպառողին հասցնելու ճանապարհին:

 

Բացի վերոնշյալից գնալով զարգանում է որակյալ ապրանքի և արտադրանքի սպառումը: Հասարակության մի լայն շերտ պատրաստ է թանկ վճարել էկոլոգիապես մաքուր պրոդուկտ սպառելու համար: Սպառողների համար կարևոր է դառնում ապրանքի որակական հատկանիշները, շրջակա միջավայրի վրա դրա ազդեցությունը և այլն: Գնալով զարգանում է և նույնիսկ շատ երկրներում, այդ թվում ԵԱՏՄ երկրներում աստիճանաբար պարտադիր են դառնում սպառողական ապրանքների որակի հավաստման սերտեֆիկատները:

 

Շատ կարևոր է ծախսերի, ինքնարժեքի, հավելագնի (մարժայի) ճիշտ հաշվարկները, քանի որ այս պարագայում մրցակցույթունը ամբողջ աշխարհի վաճառողներն ու վերավաճառողներն են: Ծախսերի հաշվառման մեջ տեսակարար կշիռ են կազմում բեռնափոխադրման (լոգիստիկա) ծախսերը և հարկերը: Հատկապես դրանց ճիշտ հաշվառումը, հարկերի օպտիմալացումը կարող է էապես ազդել մրցակցային առավելություն ստանալու համար: Համաշխարհային շուկայում 3%-5% ինքնարժեքի տարբերությունը կարող է էական դեր խաղալ մեծաքանակ վաճառքների համար:

Մարքեթինգային քաղաքականությունը, զեղչերը և շուկայի հետազությունները նույնպես էական ազդեցություն ունեն մանրածախ վաճառքների ճիշտ կազմակերպման համար:

 

Խորությամբ հասկանալով այս ընկերությունների առավել արդիական և առաջնահերթ հարցերը, ԱՍԱՏՐՅԱՆՍ-ի մասնագետները առաջարկում են առաջատար աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայությունների ամբողջական փաթեթներ, որոնք նախատեսված են ռիսկերի մեղմացմանն ու մրցունակության բարձրացմանը:

  • Հաճախորդը և թվային փոխակերպումը
  • Տվյալների վերլուծություն և անվտանգություն
  • Մատակարարման շղթայի կառավարում
  • Աճ և նոր բիզնես մոդելներ

Մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ:

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@asatryans.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 1-ին հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Բաժնետեր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 1 -ին հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88