Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում 3,4 % տնտեսական աճ է կանխատեսում
Համաշխարհային բանկի փորձագետների կանխատեսմամբ՝ 2021-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 3,4 %։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների գարնանային զեկույցում:
Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման Հայաստանում 2020-ին 7,6 % տնտեսական անկումից հետո 2021-ին այն կվերականգնվի մինչև 3,4 %. «Սակայն աճի այս միտումը փոխկապակցված է երկրում COVID19 հետագա մեղմացման և հետպատերազմյան իրողությունների հանգուցալուծման հետ»,- ասվում է զեկույցում։
Մինչդեռ Հայաստանի Կենտրոնական բանկը 2021-ի համար տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը նվազեցրել էր։ Եթե նախկինում ԿԲ-ն ընթացիկ տարվա համար կանխատեսում էր 2 %-ի տնտեսական աճ, ապա մարտի 16-ի դրությամբ այդ թիվը 1,4 % է։