• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանի համար կանխատեսում է 4,8% տնտեսական աճ

Թեմատիկ Հղումներ

Չկան համապատասխան հաղորդագրություններ

Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանի համար կանխատեսում է 4,8% տնտեսական աճ

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

growth

Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կկազմի 4,8%, իսկ 2023-ին՝ 5,4%:

Այդ մասին նշված է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունվարյան զեկույցում։

«Հուսալի մասնավոր սպառումը եւ կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին եւ կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023-ին տնտեսական աճը: Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացմամբ եւ պատվաստումների առաջընթացով, ինչպես նաեւ սպառողների եւ բիզնեսի վստահության բարելավմամբ»,- ասված է փաստաթղթում:


Զեկույցի հեղինակների կարծիքով, 2021 թվականի ինտենսիվ աճից հետո համաշխարհային տնտեսությունը թեւակոխում է ակնհայտ դանդաղման շրջան՝ COVID-19-ի հերթական շտամների տարածման նոր սպառնալիքների, ինչպես նաեւ գնաճի, պարտքի եւ եկամուտների անհավասարության ֆոնին, ինչը կարող է հարվածի տակ դնել վերականգնումը ձեւավորվող շուկայով երկրներում եւ զարգացող տնտեսություններում։

 

Նրանց կանխատեսումների համաձայն՝ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը զգալիորեն կդանդաղեն՝ 2021 թվականի 5,5%-ից մինչեւ 4,1%՝ 2022 թվականին եւ 3,2%՝ 2023 թվականին։

Փորձագետները նշում են տնտեսական աճի տեմպերի ավելացող տարբերությունը մի կողմից զարգացած, մյուս կողմից՝ ձեւավորվող շուկայով եւ զարգացող երկրների միջեւ։

Սպասվում է, որ զարգացած տնտեսություններում աճի տեմպերը կնվազեն 2021 թվականի 5%-ից մինչեւ 3,8%՝ 2022 թվականին եւ 2,3%՝ 2023 թվականին։

Ձեւավորվող շուկայով եւ զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպերը կնվազեն 2021 թվականի 6,3%-ից մինչեւ 4,6%՝ 2022 թվականին եւ 4,4%՝ 2023 թվականին։

«2023 թվականին բոլոր զարգացած երկրներում ամբողջությամբ կվերականգնվեն արտադրության ծավալները, մինչդեռ ձեւավորվող շուկայով եւ զարգացող երկրներում դրանք 4%-ով ցածր կլինեն այն մակարդակից, որում եղել են մինչեւ համավարակը»,- նշված է զեկույցում։

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88