Թուրքական լիրան անկման նոր ռեկորդ է գրանցել
Թուրքական լիրան շարունակում է արդեն տասն օրից ավել ձգվող անկումը: Նախօրեին Թուրքիայի ազգային արժույթն անկման նոր ռեկորդ է գրանցել․ մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 7.88 թուրքական լիրա:
Թուրքական լիրայի անկման նախորդ հակառեկորդը գրանցվել էր սեպտեմբերի 29-ին: Այդ օրը մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում էր 7.83 թուրքական լիրա:
Թուրքական լիրայի անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ:
Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում, Շուշիում և այլ բնակավայրերում։