ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ ACCA-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ՀՀ ֆինանսների նախարարության եւ Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը հնարավորություն կտա աշխարհահռչակ մասնագիտական կառույցի հետ առավել արդյունավետ համագործակցել հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում՝ կապված մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ որակավորման համակարգերի փոխադարձ ճանաչման ու կատարելագործման հետ:
ACCA-ը (Association of Chartered Certified Accountants) հեղինակավոր մասնագիտական կառույց է, որը լայնամասշտաբ գործունեություն է ծավալում ֆինանսերի, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում եւ ունի շուրջ 200 հազար անդամ եւ 500 հազար ուսանող աշխարհի ավելի քան 176 երկրներում։