ՓՄԲ ԳԼՈԲԱԼ ՀԱՐՑՈՒՄ. Մեծ մարտահրավերներ
Հարցման համաձայն՝ ՓՄԲ-ներն ունեն բազմաթիվ և բազմապիսի մարտահրավերներ, սակայն դրանց ազդեցությունը հիմնականում նույնն է բոլոր չափերի բիզնեսների համար: Հարցվածների ավելի քան 70%-ի կողմից գնահատվել է միջին, մեծ և շատ մեծ ազդեցությամբ վեց մարտահրավերներ: Դրանք կարելի է խմբավորել ըստ երեք տարբեր կատեգորիաների. 1) դիրքը շուկայում –նոր հաճախորդների գրավում (78%) և դիֆերենցում մրցակցությունից (74%), 2) եկամտի անկայունություն – ցածր վճարները (71%) և աճող ծախսերը (76%) ճնշում են նրանց, և 3) ժամանակակից տեխնլոլոգիաներին (72%) և գործող նոր կարգավորումներին և ստանդարտներին (74%) համընթաց քայլելը:
ՓՄԲ-ների ամենահրատապ մարտահրավերը նոր հաճախորդներ գրավելն է (ըստ հարցվածների 47%-ի դա մեծ կամ շատ մեծ մարտահրավեր է)՝ անկախ ՓՄԲ-ների չափերից:
Հարցումը ցույց է տվել, որ ՓՄԲ-ների հաճախորդների միայն 13%-ն է, որ չունի միջազգային գործունեություն: Նրանց 74%-ը զբաղվում է ապրանքների և ծառայությունների ներմուծմամբ և արտահանմամբ, իսկ 33% -ն ունի օտարերկրյա սեփականատերեր կամ ներդրողներ, ինչը զարմանալի չէ ելնելով բիզնեսի արագընթաց գլոբալիզացիայից: Ինչպես և ակնկալվում էր, ՓՄԲ-ների շրջանում ավելի խոշոր ընկերություններն ունեն միջազգային տարբեր գործունեության տեսակներով զբաղվող հաճախորդների ավելի մեծ տեսակարար կշիռ: Օրինակ՝ ամենախոշոր ՓՄԲ-ների (21 կամ ավելի գործընկերներ և աշխատակիցներ ունեցող) 45%-ի հաճախորդների բիզնեսների ենթակառուցվածքների կամ աշխատանքների մի մասը գտնվում է մեկ կամ մեկից ավելի արտասահմանյան երկրներում: Եթե համեմատենք, ապա անհատական գործունեությամբ զբաղվողների միայն 15%-ն ունի միջազգային կառույցների մաս կազմող հաճախորդներ:
ՓՄՁ հաճախորդների միջազգային գործունեությունը ըստ բիզնեսի չափի
Հեղինակ` Անթոնի Գոմեզ, ՀՄԴ ՓՄԲ հանձնաժողովի անդամ