Երեվանը կհուրընկալի ՎԶԵԲ 2021 թվականի տարեկան ժողովը
Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշումամբ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ ի անցկացման վայր։ Այս մասին հաղորդել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Այսինքն 2021թ․ գարնանը Հայաստանը լինելու է ՎԶԵԲ 69 անդամ երկրների, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։
«Սա կարևոր ձեռքբերում ու թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական է։ Եվ հենց այս պահից սկսում ենք աշխատել միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար»,-գրել է Ավինյանը։