Չոր նավահանգիստ Շիրակի մարզում
Սեպտեմբերի 12-ին Շիրակի մարզում չոր նավահանգստի ստեղծման ծրագրի շրջանակներում հանդես եկան նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատասխանատու «MTBS» ընկերության ներկայացուցիչներ՝ Դիրք Նիքերքը, ինչպես նաև ենթակապալառու «Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ պատասխանատուները և ընկերության իրավաբան՝ Արփինե Վարդանյանը։ Կարևորելով Շիրակի օդանավակայանին մոտակայքում չոր նավահանգստի կամ ազատ տնտեսական գոտու ստեղծումը՝ նշվեց, որ աշխատանքները կիրականացվեն հնարավորինս շուտ և հայեցակարգով նախատեսված ծրագրերն ու գաղափարները կյանքի կկոչվեն։ Նշենք որ Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրու տնտեսական ակտիվացմանը միտված նախաձեռնություններն ու ծրագրերը Կառավարության ուշադրության կենտրոնում են։ Կարևուրվում է Շիրակի մարզը, որպես տրանսպորտային հանգույց դիտարկոլու հեռանկարները։ Շիրակի մարզպետ՝ Մ․ Մուրադյանի աշխատակազմը լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցելու և աջակցելու աշխատանքների իրականացմանը։ Ծրագրի շրջանակում բոլոր ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել միմյանց անմիջական ու ջերմ ընդունելության համար և նշել, որ կարևոր է, երբ պետական մարմինները գործնական վերաբերմունք ունեն նախագծի իրականացման հարցում։