Crowe Armenia-ն մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Մայիսի 25-ին Crowe Armenia-ի աուդիտորների թիմը մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին:
Ֆինանսների նախարարը՝ Վահե Հովհաննիսյանը ողջունել է ժողովի մասնակից աուդիտորներին, փորձագետ հաշվապահներին, աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ շեշտելով պետության կողմից պալատին պատվիրակված գործառույթների արդյունավետ իրականացման կարևորությունը:
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի անդամների կողմից: