Crowe-ն կրկին ճանաչվել է լավագույն աշխատավայր ըստ Fortune ամսագրի
Ուրախ ենք հայտնել, որ Crowe-ն յոթերորդ տարին անընդմեջ ընդգրկվել է Fortune-ի «Լավագույն աշխատավայրեր խորհրդատվական և պրոֆեսիոնալ ծառայությունների ոլորտում» ցուցակում ըստ Fortune ամսագրի:
Սեպտեմբերի 11, 2024 թ․ – Crowe LLP հանրային հաշվապահական և խորհրդատվական ընկերությունը կրկին ընդգրկվել է Fortune ամսագրի լավագույն աշխատավայրերի ցանկում՝ խորհրդատվական և պրոֆեսիոնալ ծառայությունների ցանկում: Արդեն 7 տարի է Crowe-ն այս ցուցակում է և համալրել է ԱՄՆ խոշոր ընկերությունների լավագույն 25-ի շարքը: Սա փաստում է Crowe-ի նվիրվածությունը աջակցող և ներառական միջավայր ստեղծելուն, որը հնարավորություն է տալիս աշխատակիցներին զարգացնել իրենց կարիերան և հաջողության հասնել:
Ընկերությունն այս շարքում է հայտնվել հիմնվելով ավելի քան 157,000 աշխատակիցների կարծիքների վրա՝ Great Place To Work® հաստատված խորհրդատվական և պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ընկերություններից: Crowe-ն նաև ընդգրկվել է այլ ցուցակներում, ներառյալ լավագույն աշխատավայրեր երիտասարդների, կանանց համար և PEOPLE ամսագրի «100 ընկերություններ, որոնք հոգ են տանում» ցուցակներում: