• English |
  • Հայերեն
Գլխավոր Աուդիտ

Աուդիտ

Աուդիտը կազմակերպության հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության ստուգումն է, որը սովորաբար իրականացվում է անկախ մարմնի կողմից: Աուդիտը վերաբերվում է կազմակերպության հաշվապահական հաշիվների, հաշվետվությունների, փաստաթղթերի համակարգային և անկախ ուսումնասիրությանը՝ իրական և ճշգրիտ պատկերին ֆինանսական հաշվետվությունների համապատասխանության աստիճանը պարզելու նպատակով: Աուդիտի միջոցով ապահովվում է նաև օրենքի տառին համապատասխան ընկերության կողմից հաշվապահական հաշիվների պատշաճ պահպանությունը: ՀՀ §Աուդիտորական գործունեության մասին¦ օրենքի համաձայն՝ աուդիտորական գործունեությունը ֆինանսական հաշվետվությունների և (կամ) ֆինանսական հաշվետվություններ ներառող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվության աուդիտի և (կամ) աուդիտին հարակից ծառայությունների (աուդիտորական դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա (տեղեկատվության հավաքագրում) իրականացումն է: Աուդիտ նշանակում է աուդիտի ենթակա մարմնի ֆինանսական հաշվետվություներում պարունակվող տեղեկատվության անկախ ստուգում, որի արդյունքում պատրաստվում է աուդիտորական եզրակացություն: Աուդիտորական գործունեությունն իրականացվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով: Աուդիտը և աուդիտորական դիտարկումն աուդիտ իրականացնող անձին հնարավորություն են ընձեռում տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ ապահովելու իր հավաստիացումը: Աուդիտորական ծառայության իրականացումն առանց լիցենզիայի արգելվում է: Աուդիտորական ծառայությունները պետք է իրականացվեն առնվազն մեկ որակավորված աուդիտորի կողմից: Աուդիտն անցկացվում է օրենքով սահմանված դեպքերում (պարտադիր աուդիտ) կամ աուդիտի ենթարկվող անձի նախաձեռնությամբ (կամավոր աուդիտ):

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88