ԵԱՏՄ երկրներում կձևավորվի աուդիտորական ծառայությունների միասնական շուկա
ԵԱՏՄ երկրներում կձևավորվի աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։ Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիրը, որի շրջանակում ԵԱՏՄ երկրներում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա, ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստի ընթացքում։
ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ներկայացնում էր Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։