• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հարկային ոլորտում հայ-բելառուսական համագործակցությունը նոր փուլ է մտել

Թեմատիկ Հղումներ

Չկան համապատասխան հաղորդագրություններ

Հարկային ոլորտում հայ-բելառուսական համագործակցությունը նոր փուլ է մտել

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

bela

Մայիսի 19-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը և Բելառուսի Հանրապետության հարկերի և գանձումների նախարար Սերգեյ Նալիվայկոն ստորագրել են «ՀՀ և ԲՀ կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» 2000թ. հուլիսի 19-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը` համաձայնագրի դրույթները կհամապատասխանացվեն առկա զարգացումներին, ինչպես նաև կկարգավորվեն գործնականում առաջացած խնդիրները: Այդպիսով հնարավորություն կստեղծվի կատարելագործել Հայաստանի և Բելառուսի ռեզիդենտների հարկման կարգը` ընդլայնելով երկու պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությունը: Հովհաննես Հովսեփյանը հույս է հայտնել նաև, որ շուտով երկու գերատեսչությունները կընդլայնեն հարկային տեղեկատվության փոխանակումն ու կանցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան տեղեկատվական հոսքերի ավտոմատ համակարգերի կիրառմանը. «Փոփոխությունները կնպաստեն Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև հարկման բազայի տվյալների փոխանակմանը, հարկային իրավախախտումների կանխարգելմանը, ինչպես նաև հարկերից խուսափելու դեմ պայքարին: Այսօրվա հանդիպումը դիտարկում ենք որպես Հայաստանի և Բելառուսի հարկային գերատեսչությունների միջև գործակցության խորացման հերթական փուլ, ինչը կնպաստի հարկային ոլորտում հայ-բելառուսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»: Բելառուսի  հարկերի և գանձումների նախարար Սերգեյ Նալիվայկոյի խոսքով` արձանագրությունը թույլ կտա ավելի հստակ կանոնակարգել աշխատանքը երկու երկրների հարկային ծառայությունների միջև` ապահովելով արդար մրցակցություն բարեխիճ հարկատուների համար: 

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88