Հաշվապահական հաշվառումն անհրաժեշտ է յուրաքանչյուր կազմակերպության համար: Այն մեծ ուշադրություն, ժամանակ, աշխատակիցներ և միջոցներ պահանջող ծավալուն և բարդ աշխատանք է: Ուստի շատ կազմակերպություններ հաշվապահական հաշվառման գործընթացի լիազորությունը փոխանցում են որևէ մասնագիտացված ընկերության, քանի որ դա ավելի էժան և արդյունավետ է, քան եթե այն իրականացվեր տվյալ կազմակերպությունում: Հաշվապահական հաշվառման գործընթացի փոխանցումը որևէ մասնագիտացված կազմակերպության համարվում է հաշվապահական հաշվառման աութսորսինգ: Հաշվապահական հաշվառման աութսորսինգով զբաղվող մասնագիտացված կազմակերպություններն առաջարկում են ներկայացված փաստաթղթերի հիման վրա հաշվապահական հաշվառման գործընթացի իրականացում, ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում, ինչպես նաև հարկային հաշվետվությունների պատրաստում: Յուրաքանչյուր ընկերության համար մասնագիտացված կազմակերպությունը պատրաստում է տվյալ ընկերության գործունեությանը ներհատուկ հաշվապահական հաշվառման ծառայության սխեմա՝ ելնելով նրա մասնագիտական գործունեությունից և ֆինանսական հնարավորություններից:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-Benz Formula 1 թիմը նպատակ ունի հասնել ածխածնի չեզոքության 2030 թվականին։ Թիմի ջանքերը չեն սահմանափակվում միայն արտանետումները նվազեցնելով՝ նրանք նաև աշխատում են էներգիայի արդյունավետության,…
Ուրախ ենք հայտնել, որ Crowe-ն յոթերորդ տարին անընդմեջ ընդգրկվել է Fortune-ի «Լավագույն աշխատավայրեր խորհրդատվական և պրոֆեսիոնալ ծառայությունների ոլորտում» ցուցակում ըստ Fortune ամսագրի:Սեպտեմբերի 11, 2024…
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ունի հետևյալ առանցքային դրույթները. Նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել խրախուսական…
Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծ է ներկայացվել՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նպատակով։ Նախագիծը ներառում է նոր…
2024 թվականի հուլիսի 18-ից ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շահագործողները կազատվեն շահութահարկի վճարումից՝ ԱՏԳ-ում իրականացվող գործունեությունից ստացված եկամուտների մասով։…
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ներկայացրել է նոր օրենսդրական նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ կատարել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական…
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը հրապարակել է նոր օրինագիծ, որի նպատակն է կարգավորել կրիպտոակտիվների շուկան, պաշտպանել սպառողների իրավունքները և նվազեցնել համակարգային ռիսկերը։ Այս նախաձեռնությունը նպատակ…
Արհեստական ինտելեկտը (AI) զգալիորեն փոխում է աուդիտի և հաշվապահության ոլորտը: Այն հեշտացնում է տվյալների վերլուծությունը և օգնում արագացնել պրոցեսները: Ավտոմատացնելով կրկնվող առաջադրանքները՝ AI-ը թույլ է…
Իրադարձություններ
ԱՍԱՏՐՅԱՆՍ-ը կպարզաբանի հարկային օրենսգրքի փոփոխությունները 2018թ. հունվարի 25-ից 31-ը ընկերության գրասենյակում կանցկացվի սեմինար, որի ընթացքում կներկայացվեն, կքննարկվեն նոր օրենսգրքի կարևոր և սկզբունքային կետերը, ինչպես…
ASATRYANS-ը EAST INVEST 2-ի և Հայ երիտասարդ ձեռնարկատերերի միության հետ համատեղ կազմակերպել է եռօրյա սեմինար դիրքավորման վերաբերյալ: Այն Հայաստանում բիզնեսին աջակցող կազմակերպությունների համար կազմակերպված…
2016թ. հուլիսի 15-ին և հուլիսի 23-ին ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությունը կազմակերպում է սեմինարներ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների վերաբերյալ:Առաջին օրը սեմինար-քննարկումները կլինեն Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) օրենսդրական…
Աուդիտ
Աուդիտը վերաբերում է կազմակերպության հաշվապահական հաշիվների, հաշվետվությունների, փաստաթղթերի և վաուչերների համակարգային և անկախ ուսումնասիրությանը՝ իրական և ճշգրիտ պատկերին ֆինանսական հաշվետվությունների համապատասխանության աստիճանը պարզելու նպատակով: Աուդիտի միջոցով ապահովվում է նաև օրենքի տառին համապատասխան ընկերության կողմից հաշվապահական հաշիվների պատշաճ պահպանությունը: ՀՀ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն՝ աուդիտորական գործունեությունը ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսական հաշվետվություններ ներառող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվության աուդիտի և աուդիտին հարակից ծառայությունների՝ աուդիտորական դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա (տեղեկատվության հավաքում) իրականացումն է:
Իրավաբանական Խորհրդատվություն
Մենք կարող ենք Ձեզ օգնել առաջ շարժվել և զարգանալ ներկայիս բարդ ճանապարհներով:
Իրավական հարցերով խորհրդատուները կարող են խորհրդատվություն տրամադրել մի շարք կարևոր խնդիրների վերաբերյալ, կախված խորհրդատվության ուղղվածությունից: Իրավական խորհրդատվություն տրամադրելիս խորհրդատուն պետք է առանցքային դեր ունենա որպես թիմի անդամ՝ հաճախորդի ծրագրերը պաշտպանելու և ցանկացած իրավաբանական և բիզնես խնդիր լուծելու նպատակով: Իրավական հարցերով խորհրդատուն պետք է կատարի հաճախորդի բիզներսին առնչվող կանոնների և կարգերի իրավական հետազոտություն օգնի իրավական փաստաթղթերի պատրաստման գործում, ապահովի զգալի մասնակցություն և մշակի նախնական կարծիքներ:
ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությունում կան մասնագետներ, որոնք տիրապետում են ոչ միայն համապատասխան իրավական գիտելիքների և ունեն պատշաճ շփման կարողություններ, այլև հասկանում են այն բիզնես միջավայրը, որում գործում է իրենց հաճախորդը: Հետևաբար, բացի իրավաբանական կրթությունից, խորհրդատուները պետք է լրացուցիչ վերապատրաստվեն ֆինանսական տնտեսագիտության և բիզնես ծրագրերի կառավարման ոլորտներում:
Ներդրումային խորհրդատվություն
ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությունը արդեն հասցրել է զբաղացնել իր կայուն դիրքերը ներդրումային աշխարում: Ընկերությունն ունի փորձառու մասնագետներ, ովքեր ունեն խորը գիտելիքներ և բազմամյա փորձ ներդրումների կառավարման ոլորտում, որպեսզի կարողանան Ձեզ օգնել ավելի հմուտ կառավարել Ձեր իսկ ռեսուրսները և ֆինանսները: Այդ կերպ Դուք կհասնեք ավելի բարձր արդյունքների և կստանաք ավելի մեծ եկամուտ: ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությունը նաև տրամադրում է խորհրդատվություն ներդրումների ոլորտում և օգնում կատարել ներդրումներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Տվյալ երկրները ոլորտում համարվում են առավել զարգացած: Մեր փորձագետները կօգնեն Ձեզ ստանալ տարեկան միջինում 10%-13% եկամուտ, Ձեր ներդրած արտարժույթին համապատասխան:
Ասատրյանսը երաշխավորում է Ձեր անձի և կատարած ներդրումների մասին գաղտնիությունը:
ՀՂՈՒՄՆԵՐ
- (International Federation of Accountants)
- (International Financial Reporting Standards)
- (Financial Accounting Standards Board)
- (Association of Chartered Certified Accountant)
- (American Institute of Certified Public Accountants)
- (Association of Accountant and Auditors of Armenia)
- (Licensed Audit Firms in Armenia)
- (Audit Regulations in Armenia)
- (Central Bank of Armenia)
- (Government of the Republic of Armenia)
- (Ministry of Economy of the Republic of Armenia)
- (Ministry of Finance of the Republic of Armenia)
- (International and Armenian business news)
- IFRSs
- IFRSs for Small and Medium-Sized Entities