• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Alibaba-ի ֆինանսական դուստրը մուտք է գործում Եվրոպա

Թեմատիկ Հղումներ

Չկան համապատասխան հաղորդագրություններ

Alibaba-ի ֆինանսական դուստրը մուտք է գործում Եվրոպա

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

a30f8c06cc8b3d07188d5e0faf2af612

Չինական Alibaba Group-ի ֆինանսական ստորաբաժանումը՝ Ant Financial ընկերությունը, ձեռք կբերի բրիտանական WorldFirst վճարային ծառայությունը:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, WorldFirst-ի գլխավոր տնօրեն Ջոնաթան Քուինը (Jonathan Quin) նշել է, որ այս գործարքն իրենց համար աճի նոր խթան կհանդիսանա եւ «ժամանակի ընթացքում ընկերությունը կկարողանա տրամադրել էլ ավելի բարձր որակի ծառայություններ եւ, հանդիսանալով ավելի մեծ ընկերության մաս, մաքսիմալ օգուտ կքաղի»: 


Financial Times-ի տվյալներով՝ չինական ընկերության համար այս գործարքը կարժենա $700 մլն եւ սա այն դեպքում, երբ Ant Financial-ը գնահատվում է $150 մլրդ:


Դեռեւս 2 տարի առաջ Alibaba Group-ը փորձում էր դուրս գալ արեւմտյան շուկաներ: Այն ժամանակ ընկերությունը բանակցություններ էր վարում ամերիկյան MoneyGram-ի հետ, սակայն ԱՄՆ իշխանությունները դեմ էին արտահայտվում այս գործարքին՝ համարելով, որ այն կարող է վտանգ ներկայացնել երկրի ազգային անվտանգությանը: 
Արդյունքում գործարքն արգելափակվել էր, որից հետո Ant Financial-ը կենտրոնացրել էր ուշադրությունը եվրոպական գործընկերոջ փնտրտուքների վրա: 

Դեռեւս դեկտեմբերին լուրեր տարածվեցին WorldFirst-ի հետ բանակցություններ վարելու մասին: Միաժամանակ, անցած ամսին բրիտանական ընկերությունը փակեց իր ստորաբաժանումը ԱՄՆ-ում, որպեսզի չինական գործընկերոջ հետ գործարքն ավարտելու համար անհրաժեշտ չլիներ ԱՄՆ իշխանությունների թույլտվությունը: 


WorldFirst-ը հիմնադրվել է 2004թ.: Այն թույլ է տալիս անդրսահմանային վճարումներ կատարել եվրոպական երկրներ, ինչպես նաեւ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ Ճապոնիա: Ընկերությունը մասնագիտանում է նաեւ արտարժույթի փոխանակման ծառայությունների եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար արժութային ռիսկերի հեջավորման վրա: 

 

Հղումը՝ banks.am կայքից

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88