ՌԴ-ից ՀՀ մեկնող ուղևորները կկարողանան գնումներ կատարել duty free-ից
Ռուսաստանից Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան մեկնող ավիաուղևորները կկարողանան գնումներ կատարել duty free խանութներում։ ՌԴ Պետդուման համապատասխան օրենք է ընդունել, որտեղ նշվում է, որ դա թույլ կտա զարգացնել տնտեսությունը պատժամիջոցների ճնշման պայմաններում։
«Փաստաթուղթը մշակվել է արտաքին պատժամիջոցների ճնշման պայմաններում ՌԴ տնտեսության զարգացումն ապահովելու նպատակով»,-ասվում է հրապարակված փաստաթղթում։
Օրենքը ուժի մեզ կմտնի հրապարակման պահից 30 օր հետո։