ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները. աուդիտ, հարկեր և խորհրդատվություն: Մենք սերտորեն աշխատում ենք մեր հաճախորդների հետ, աջակցելով նրանց բացահայտել զարգացման և ամրապնդման նոր հնարավորությունները, ստեղծել արժեքներ, որոնք թույլ են տալիս դիմակայել մարտահրավերներին և նվաճել նոր բարձրունքներ:
Միաժամանակ, մենք օգնում ենք գնահատել ռիսկերը, պատրաստել արժանահավատ և ճշմարիտ հաշվետվություններ` ստեղծելով նոր արժեքներ:
ԱՍԱՏՐՅԱՆՍ-ը հիմնել է իր գրասենյակը Հայաստանում 2013թ.-ին և ստացել աուդիտորական գործունեության լիցենզիա (ՀՀ Ֆինանսների նախարարությունից, համար` 097):
Ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունեն խորը մասնագիտական գիտելիքներ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ոլորտներում:
ԱՍԱՏՐՅԱՆՍ-ը հանդիսանում է Crowe Global հաշվապահական ընկերությունների ցանցի լիիրավ անդամ։ Crowe Global- ը մասնագիտական ծառայություններ է մատուցում 130 երկրներում։ Այն աշխարհում հաշվապահական ընկերությունների 8-րդ խոշորագույն ցանցն է։ Crowe Global- ը բաղկացած է 220 ֆիրմաներից ՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։