ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ-ն մասնակցում է հայ-կորեական գործարար համաժողովին
ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ-ի տնօրեն-բաժնետեր Ալբերտ Ասատրյանը այսօր մասնակցում է Երևանում ընթացող հայ-կորեական գործարար համաժողովին։
Գործարար համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը և Կորեայի Առևտրային և ներդրումային զարգացման գործակալությունը (KOTRA)։
Միջոցառմանը մասնակցում են տարբեր ոլորտի ընկերություններ Կորեայից, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել համագործակցություն հաստատել հայ գործարարների հետ:
Բիզնես ֆորումի ընթացքում տեղի կունենան նաև B2B ձևաչափով հանդիպումներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան փոխանակել կոնտակտային տվյալներ:
Կորեայից Հայաստան է ներմուծվում երկաթե հարթ գլանվածք, պրոպիլեն, ավտոմեքենաներ և այլ ապրանքներ, իսկ Հայաստանից արտահանվում է գինի, շամպայն, հղկված քարեր, օպտիկական մանրաթել և այլն։