ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՒՐԻԶՄ
Հյուրընկալության և տուրիզմի դերը երկրի տնտեսական աճի, հասարակության պահանջների բավարարման, երկրների միջև կապի հաստատման գործում անգնահատելի է: Զբոսաշրջության ոլորտը իր ուրույն տեղն է զբաղեցնում շատ զարգացած և զարգացող երկրների տնտեսության մեջ. շատ երկրների ՀՆԱ-ի մեծ մասը ձևավորվում է հենց այս ոլորտից ստացված եկամուտով:
Այս ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համընթաց քայլել հյուրընկալության և տուրիզմի կառավարման ժամանակակից փոփոխություններին և մշտապես բարելավել մասնագիտական հմտությունները։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ, օրինակ, ռեստորանների 90%-ն անկում է ապրում առաջին տարում: Երեք տարի անց այդ ռեստորանների 50%-ը բիզնեսում այլևս չի լինում: Իսկ ձախողման 6 հիմնական պատճառների մեջ մտնում են նաև ոչ որակյալ սպասարկումն ու հաճախորդների հետ բանակցային հմտությունների, խորհրդատվության բացակայությունը: Սա նշանակում է, որ հյուրընկալության ոլորտում անհրաժեշտ է ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ, լինել որակյալ մասնագետ:
Մասնագիտական շատ հմտություններ սովորաբար ձեռք են բերվում հյուրընկալության ոլորտը և այդ ոլորտի կառավարումն ուսումնասիրելուց հետո: Հետագայում դա թույլ է տալիս հասկանալու հյուրընկալության ոլորտի պահանջներն ու շուկայի ակնկալիքները: Հիմնականում զգացվում է այն մասնագետների կարիքը, ովքեր բարձրակարգ խորհրդատվությամբ կարողանում են ներկայանալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` սննդի և խմիչքի ոլորտը, ամրագրման, կենտրոնացված հաշվապահական գործառնությունները, արտոնությունների և զեղչային ծրագրերը, կապիտալ ծախսերը և այլն:
ԱՍԱՏՐՅԱՆՍ-ի մասնագետների թիմը կարող է օգնել Ձեզ գտնել դժվարությունների հաղթահարման ուղիներ՝ ներառյալ դրամական հոսքերի կառավարումը, պարտքի կամ սեփական կապիտալի ֆինանսավորումը, առկա պարտքի վերաֆինանսավորումը, հաշվապահությունը եւ աուդիտը:
Ներկա պահանջները մղում են նորարարական մոտեցումների: Մեր խորհուրդներն ու առաջարկությունները պարզ, հստակ եւ հարմարեցված են հաճախորդի պահանջներին: