• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Լիդիանը չի ընդունում երրորդ աուդիտ անցկացնելու անհրաժեշտությունը

Լիդիանը չի ընդունում երրորդ աուդիտ անցկացնելու անհրաժեշտությունը

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

c3bee5b2051200b5fec8677b89223021

Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ Ընկերությունը (LYD.TO) տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը սկսել է Ամուլսարի ծրագրիերրորդ աուդիտը՝ ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների, երկրաբանության, կենսաբազմազանության և ջրի որակի վրա գնահատելու համար:

Ընկերությունում նշել են, որ 2018թ. Սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հայտարարեց Ամուլսարի ծրագրի՝ ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցություններն ուսումնասիրելու համար երրորդ կողմի անկախ աուդիտ պատվիրելու մասին: Այժմ աշխատանքների շրջանակը նաև ընդգրկում է ընկերության ԲՍԱԳ և ՇՄԱԳ փաստաթղթերի ուսումնասիրությունները: Սա, չնայած այն հանգամանքին, որ ընկերության ՇՄԱԳ փաստաթուղթը նախկինում արդեն իսկ հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից՝ համաձայն ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների՝ մինչև Ամուլսարում շինարարական աշխատանքների մեկնարկը:

ELARD-ը ընտրվել է Հայաստանի կառավարության կողմից որպես խորհրդատվական ընկերություն՝ գնահատումն իրականացնելու համար: Ակնկալվում է, որ ուսումնասիրությունները կտևեն մոտ 12-16 շաբաթ: 2019թ. Փետրվարին Հայաստանի կառավարությունը հատկացրեց 396,900 ԱՄՆ դոլար՝ երրորդ աուդիտի ֆինանսավորման համար, և երեկ հայտարարեց, որ աուդիտը մեկնարկվել է:

«Ընկերությունը չի ընդունում երրորդ աուդիտ անցկացնելու անհրաժեշտությունը կամ իրավական հիմքը: Հայաստանի կառավարությունն արդեն իսկ հաստատել է Ամուլսարի ծրագրի համապատասխանությունը Հայաստանի բնապահպանական պահանջներին՝ հաստատելով ծրագրի ՇՄԱԳ-ը: Լիդիանը, հիմնվելով այս հաստատման վրա, Հայաստանում արդեն կատարել է հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ»,-ասված է հաղորդագրությունում:

 

Հղում՝ banks.am կայք

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88