Կարիերա
Ինչո՞ւ ԱՍԱՏՐՅԱՆՍ
ԱՍԱՏՐՅԱՆՍ-ը աջակցում է իր աշխատակիցների անհատական և մասնագիտական հմտությունների զարգացմանը` հարթելով նրանց ընտրած ուղին և ընձեռելով նոր հնարավորություններ: Մենք տրամադրում ենք մասնագիտական ուսումնական և վերապատրաստման դասընթացներ ինչպես ընկերության ներսում, այնպես էլ այլ հաստատություններում։
Անկախ նրանից, դու սկսնակ ես, թե արդեն փորձառու մասնագետ, կերտիր քո ապագան այստեղ։
Փոխհատուցում և արտոնություններ
ԱՍԱՏՐՅԱՆՍ-ը գիտակցում է, որ իր հաջողության գրավականն իր աշխատակիցներն են: Այս փաստը արտացոլվում է փոխհատուցման և արտոնությունների փաթեթում: Ավելին, աշխատակիցները գիտակցում են, որ ԱՍԱՏՐՅԱՆՍ-ի հաջողությունը, իրենց հաջողությունն է: Հետևաբար, մենք մշակում ենք խրախուսման այնպիսի պլաններ, որոնք անմիջապես կապակցված են անհատական ներդրմանն ու Ընկերության համընդհանուր գործնական հաջողությանը:
ԱՍԱՏՐՅԱՆՍ-ը մշտապես աճում և ներգրավում է տարբեր ոլորտներում գործող նոր հաճախորդներ։ Հաշվի առնելով շարունակական աճի և հաջողության հասնելու մեր մեծ հեռանկարները, մենք փնտրում ենք շրջանավարտներ և փորձառու մասնագետներ, մեր թիմին միանալու և մեզ հետ աճելու համար։
Եթե դեռ մտածում եք, թե ինչ անել՝ ուղարկեք ձեր ինքնակենսագրությունը general@asatryans.com էլեկտրոնային հասցեին։