ՓՈՓՈԽՎԱԾ ԱՈՒԴԻՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ (ԱՄՍ) ԲԱՐԵԼԱՎԵԼ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նոր ընդունված (2017թ.) ԱՄՍ-երը բարելավել են աուդիտի ենթարկված կազմակերպությունների կառավարման եւ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տեղեկատվության որակը` համաձայն Երդվյալ Հաշվապահների միջազգային ասոցիացիայի (ACCA) զեկույցի:
Զեկույցը պարունակում է հետևյալ աուդիտի հիմնական հարցեր, աուդիտորական եզրակացությունում << Կարևոր աուդիտորական հիմնահարցեր>> վերնագրի տակ նշված կետերը: Աուդիտի կարևոր դիտարկումները բացահայտելու համար ուսումնասիրության են ենթարկվել տասնմեկ երկրներում եւ չորս մայրցամաքներում 560 աուդիտորական հաշվետվություն՝ այսինքն 560 կազմակերպությունների տված աուդիտորական եզրակացություն: Արդյունքում ACCA փորձագետները եկել են այն եզրահանգման, որ փոփոխված Աուդիտի եւ Հավաստիության միջազգային ստանդարտները (IASB’s) բարձրացրել են կազմակերպությունների թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Փոփոխված ստանդարտները կիրառվում են 2016թ. դեկտեմբերից սկսած: Ստանդարտները պահանջում են, որ աուդիտորը բացահայտի ռիսկային ոլորտները` բացատրելով լուծումները աուդիտորական տեսանկյունից: Այս գործընթացը մեծացնում է շահագրգիռ կողմերի թափանցիկությունը: