Հարկային փոփոխությունների սեմինար
ՍԵՄԻՆԱՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՍԱՏՐՅԱՆՍ-ը պարզաբանեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները
2018թ. հունվարի 25-ից 31-ը ընկերության գրասենյակում տեղի ունեցավ սեմինար Հարկային նոր օրենսգրքի և հարկային փոփոխությունների վերաբերյալ: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին նոր հարկային օրենսգրքի կարևոր և սկզբունքային կետերը: Զուգահեռներ անցկացվեցին փոփոխված հոդվածների միջև:
Հրավիրված փորձագետը պատասխանում էր մասնակիցների տրված հարցերին: Քննարկվում էին պրակտիկ օրինակներ և տրվում լուծումներ աշխատանքային պրակտիկայում առաջ եկած խնդիրներին:
Սեմինարին մասնակցում էին “ԱՍԱՏՐՅԱՆՍ” ընկերության աշխատակիցները, գործընկերները, հասարակական կազմակերպությունների անդամներ և այլք:
Նշենք, որ “ԱՍԱՏՐՅԱՆՍ” ընկերությունը պարբերաբար կազմակերպում է նման սեմինարներ իր աշխատողների և գործընկերների համար: Մենք կարևորում ենք մեր թիմի փորձառնությունը և նպաստում ենք դրա զարգացմանը: