ՏՏ Աութսորսինգ և ներդրումներ
2016թ. հունիսի 22-ին Երևանում տեղի ունեցավ “ՏՏ Աութսորսինգ և ներդրումներ” (IT Outsourcing & Investment) թեմայով միջազգային համաժողով (կոնֆերանս), որին մասնակցեց նաև ԱՍԱՏՐՅԱՆՍ Ընկերությունը, հանձինս Ընկերության Տնօրեն-Բաժնետեր՝ Ալբերտ Ասատրյանի:
Կոնֆերանսի նպատակն էր մեկ հարկի տակ միավորել ՏՏ ոլորտի հայկական և միջազգային ընկերություններին, միջազգային ընկերությունների Հայաստանում գործող ներկայացուցչություններին և նրանց դուստր ընկերություններին՝ քննարկելով այն խնդիրը և մարտահրավերը, թե ինչպե՞ս բարձրացնել ՀՀ դերը համաշխարհային ՏՏ ոլորտում, դարձնելով այն ավելի գրավիչ ներդրողների համար: Միարժամանակ քննարկվեց, թե ինչպե՞ս և ինպիս՞ի լծակների միջոցով կարելի է ՏՏ ոլորտը դարձնել առավել հրապուրիչ ՏՏ ոլորտի համաշխարհային գիգանտների համար, ովքեր կհամարձակվեն ներկայացուցչություններ և կազմակերպություններ բացել ՀՀ-ում:
Համաժողովին ելույթ ունեցան ոլորտի մի շարք մասնագետներ հանձինս՝ Կարեն Վարդանյանի (ԻՏՁՄ Գործադիր Տնօրեն), Հովիկ Մուսաելյանի (Սինոփսիս Արմենիա ՓԲԸ Տնօրեն), Միքայել Վարդանյանի (PicsArt ընկորության տեխնիկական տնօրեն) և այլոց:
2016թ. հուլիսի դրությամբ ՀՀ-ում գործում են ՏՏ ոլորտի մոտ 450 ընկերություն, որոնց 80% ունեն մինչև 10 աշխատակիցներ:
Ներկայումս Հայաստանի հարկային օրենսդրությունը բարենպաստ օրենսդրական միջավայր է ձևավորել ՏՏ ոլորտի ընկերությունների համար՝ սահմանելով մի շարք արտոնություններ:
ՏՏ ոլորտը Հայաստանում ունի զարգանալու մեծ ներուժ: Պետության կողմից և մի քանի բարերարների կողմից բավականին ծավալուն աշխատանք է կատարվում, որպեսզի ոլորտը դառնա այնպիսին ինչպիսին Սիլիկոնյան Հովիտն է ԱՄՆ-ում և Սլիկոնյան Վադին՝ Իսրայելում: