STAREP համաժողով
2016թ. հունիսի 30-ին Երևանում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երկրներում աուդիտի և հաշվետվողականության բարձրացման (STAREP) ծրագրի շրջանակներում սեմինար, որը կազմակերպվել էր Համաշխարհային Բանկի (ՀԲ) կողմից: Սեմինարին մասնակեցին նաև ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերության աուդիտի մենեջեր՝ Լիլիթ Մայիլյանը, և Տնօրեն-Բաժնետեր՝ Ալբերտ Ասատրյանը: Նշենք որ STAREP ծրագիրը ստեղծվել է ՀԲ-ի կողմից 2013թ. հոկտեմբերի 1-ին:
Արևելյան գործընկերության 6 երկրներն են՝ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Բելառուսիան և Մոլդովան: Այս 6 երկրները մեծ ծավալի աշխատանք են կատարել կորպորատիվ հաշվետվողականության բարձրացման և աուդիտի զարգացման գործում:
Սեմինարին ելույթ ունեցան STAREP ծրագրի մասնակից երկրների պատվիրակները՝ ներկայացնելով իրենց ձեռքբերումները և կատարած աշխատանքը: Միջոցառմանը հանդես եկան նաև Եվրոհանձնաժողվի անդամներ՝ Էրիկ Վան Դեր Պլատսը, Կլոդ Բոքերասը, Թոմաս Ցզաբոն, որոնք ներկայացրեցին Եվրամիության կանոնակարգերն ու դիրեկտիվները ֆինանսական հաշվետվողականության, կոնսոլիդացված հաշվետվությունների պատրաստման և ցուցակված ընկերությունների հաշվետվողականության վերաբերյալ:
Սեմինարի արդյունքում բավականին հետաքրքիր գիտելիքներ ձեռք բերվեցին և ընդհանուր պատկերացումներ կազմվեցին Եվրոպական մի շարք երկրների կորպորատիվ և ցուցակված ընկերությունների հաշվետվողականությունների վերաբերյալ: