Ազդեցություն կատարողականի վրա
Հաշվապահների միջազգային դաշնությունը (ՀՄԴ) հրապարակել է իր կողմից անցկացված ամենամյա գլոբալ հարցման արդյունքները փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հաշվապահների շրջանում: Այս անգամ հարցվածների թիվն ավելի մեծ էր: Հարցմանը մասնակցել են շուրջ 6700 հաշվապահներ 169 երկրներից:
Հարցումը բավականին լավ պատկերացում է տալիս տարբեր չափի բիզնեսների հասույթի մեծության հեռանկարի մասին: Նշենք, որ առկա է ուղիղ համեմատական կապ կազմակերպության չափի և հասույթի աճի միջև՝ որքան մեծ է կազմակերպությունը, այնքան ավելի հավանական է, որ հասույթի աճը ավելի մեծ կլինի:
ՓՄՁ-ների չորս ոլորտներից՝ ամենախոշոր խմբում (որտեղ ներառված են 21 կամ ավելի կազմակերպություններ և աշխատակիցներ) 44-45% կանխատեսում են հասույթի աճ, իսկ անհատ ձեռներեցությամբ (Ա/Ձ) զբաղվողների 30-39% է կանխատեսում հասույթի աճ:
Ինչ վերաբերվում է ծառայությունների ոլորտին, ապա հարկ է նշել, որ խոշոր խորհրդատվական և աուդիտորական ընկերությունները ավելի շատ են հավատում որ կունենան հասույթի աճ, քան համանման փոքր ընկերությունները: Սա նշանականում է, որ այս ոլորտի ընկերությունները տալիս են ավելի մեծ արժեք և հանդիսանում են առավել հեռանկարային: Քիչ փորձ ունեցող կամ փոքր խորհրդատվական ընկերություններում, որոնք չեն կարողանում բավարարել հաճախորդների պահանջնեերը առավել դժվար են նկատվում հասույթի աճի դրական կանխատեսումները:
Ստորև ներկայացված է խորհրդատվական և աուդիտորական ընկերությունների կողմից հասույթի կանխատեսվող աճն ըստ կազմակերպությունների չափերի կազմակերպությունների չափերի
Հեղինակ` Անթոնի Գոմեզ, ՀՄԴ ՓՄԲ հանձնաժողովի անդամ