• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՎԿԱՍԸ՝ ԱՐՋԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ (ՄԱՍ 1)

Թեմատիկ Հղումներ

Չկան համապատասխան հաղորդագրություններ

ԿՈՎԿԱՍԸ՝ ԱՐՋԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ (ՄԱՍ 1)

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Armenia-City-Yerevan-HD-Wallpaper

Հարավային Կովկասի երկրների համար օտար չէ անորոշությունը կամ ճգնաժամը: Գտնվելով հյուսիսից ռևանշիստական Ռուսաստանի, իսկ հարավից Իրանի միջև՝ այս երկրների համար ըստ էության երաշխավորված է հեշտ կյանքի բացակայությունը: Սակայն, նույնիսկ տեղական չափանիշներով՝ վերջին մի քանի ամիսները բավականին դժվարին էին, ինչն ավելի քան հաստատեց այս տարածաշրջանի մասով անցյալ հոկտեմբեր ամսին ԱՄՀ-ի կողմից արված կանխատեսումները, ըստ որի արտաքին ցնցումները կշարունակեն թուլացնել աճի հեռանկարները և բարձրացնել ֆինանսական առումով խոցելիությունը:

 

«Մի քանի տարվա հարաբերական հանգստից և որոշ տնտեսական առաջընթացից հետո, տարածաշրջանը հայտնվել է վատթարացող աշխարհաքաղաքական միջավայրի և անկման տիրապետության ներքո», – ասում է Կոմերցբանկի շուկաների զարգացման հետազոտությունների ղեկավարը Սիմոն Քյուջանո-Էվանսը: «Դա իր ազդեցությունն է թողել ներդրողների առանց այդ էլ փխրուն վստահության վրա», – ավելացնում է նա:

 

Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը՝ բոլորն էլ իրենց վրա զգացել են վերջին աշխարհաքաղաքական «ականի», այն է՝ տարածաշրջանի երեք տերություններից երկուսի` Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև լարվածության աճի ազդեցությունը: Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, որն է՛լ ավելի է ահագնացել էներգակիրների գների անկման և Մոսկվայի՝ Արևելյան Ուկրաինա ներխուժման արդյունքում շարունակվող արեւմտյան տերությունների պատժամիջոցների հետևանքով, հարված հասցրեց արտահանմանը և հանգեցրեց դրամական փոխանցումների զգալի նվազեցմանը, ինչը հատկապես լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի համար: Միևնույն ժամանակ, Թուրքիայի տնտեսության անկումն իր ազդեցությունը թողեց այն երկրի կարևոր առևտրային գործընկերներ հանդիսացող Վրաստանի և Ադրբեջանի վրա:

 

Բոլոր երեք երկրների տնտեսությունների վրա ազդել են նաև մասնավոր, կորպորատիվ, իսկ որոշ դեպքերում նաև կառավարության արագ աճող պարտքերը, որոնք իրենց մեծացող չաշխատող վարկերով ճնշում են գործադրում առանց այն էլ փխրուն բանկային համակարգի վրա. հունվարի վերջին Ադրբեջանի վարկային վարկանիշը ըստ “S & P”-ի նվազել է մինչև անհուսալիության աստիճանի: Բոլոր երեք երկրներում գրանցվել է արժույթի զգալի արժեզրկում, ինչն է՛լ ավելի է ուժեղանում դոլարի ամուր դիրքերով. միաժամանակ աճող դոլարիզացիան է՛լ ավելի շատ խնդիրներ է նախապատրաստում ապագայի համար: Քաղաքական ռիսկը շարունակում է աճել նույնիսկ Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո (հունվարին տեղի ունեցան կենսամակարդակի անկման դեմ ցույցեր) և Վրաստանում հոկտեմբերին կայանալիք շատ ավելի ազատ խորհրդարանական ընտրություններից առաջ: Հարցումները ցույց են տվել, որ առկա է անորոշություն իշխանության գլուխ կանգնած «Վրացական երազանք» կուսակցության և վերջինիս հակառուսական իրավանախորդ՝ Միխաիլ Սաակաշվիլու նախկին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության միջև: «Քաղաքականություն մշակողներն անում են հնարավորինս ամեն ինչ, սակայն ռիսկի իրական ծավալն այս տարածաշրջանում կշարունակի թուլացնել բիզնես գործունեության վստահությունը», – ասում է Լոնդոնի Chatham House վերլուծաբանական ընկերության Ռուսաստան-Եվրասիա ծրագրի կրտսեր հետազոտող Նեյլ ՄակՖարլանը:

 

Աղբյուր՝ “Գլոբալ Ֆայնենս” ամսագիր

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88