Նոր օրինագիծը կակտիվացնի արժեթղթերի շուկան և կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել արժեթղթերի շուկայի խթանմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությանը:
Այն առաջարկում է եկամտային հարկից ազատել մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերից ստացված եկամուտը, դիվիդենտի հարկից ազատել ցուցակված ընկերությունների բաժնետոմսերը և ԱԱՀ-ից ազատել բորսայում միջնորդական ծառայությունները։
Նախաձեռնության հեղինակները համոզմունք են հայտնել, որ այս օրինագիծը կակտիվացնի արժեթղթերի շուկան և կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին։