ՆԱԻ-Հայաստանի հոբելյանական՝ 2017թ. տարեկան հանդիպում
ՆԱԻ Հայաստանի հոբելյանական՝ 2017թ. տարեկան հանդիպում
Ուրախ ենք տեղեկացնել, որ ս.թ. նոյեմբերի 18-ին Աղվերանի «Արթուրս» համալիրում տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի կոնֆերանսը, իսկ նոյեմբերի 19-ին՝ ՆԱԻ-Հայաստանի Տարեկան ժողովը:
Կոնֆերանսին, որպես հրավիրված բանախոս, հանդես եկավ Ֆիլ Թարլինգը, QIAL, CRMA, CIA, Governance and Control Mentor and Coach at Tarling Assurance & Control Services թեմայով:
Հրավիրված էին նաև բանախոսներ հանրային և մասնավոր հատվածներից, ովքեր ինստիտուտի անդամներին ներկայացրեցին իրենց փորձն ու մոտեցումները:
ԱՍԱՏՐՅԱՆՍ ընկերությունը նույնպես իր մասնակցությունն ունեցավ: Ընկերությունը ներկայացնում էին բաժնետեր ՝ Ալբերտ Ասատրյանը և աուդիտի թիմի ղեկավար Նաիրա Մխիթարյանը: Քննարկվեցին մի շարք մասնագիտական հարցեր, ստեղծվեցին նոր գործնական կապեր, ամրապնդվեցին արդեն իսկ ստացված համագործակցությունները:
Կոնֆերանսն ընթացավ ակտիվ քննարկումների, կառուցողական առաջարկների և փորձի փոխանակման ձևաչափով: Հնչեցվեց նաև հանրային հատվածում աշխատանքային խմբերում ներգրավվածության վերաբերյալ առաջարկ, որը դրական արձագանք ունեցավ ֆինանսների նախարար պրն. Վ.Արամյանի կողմից:
Կոնֆերանսը հնարավորություն ընձեռեց ինստիտուտի անդամներին և հյուրերին ծանոթանալ և հաղորդակցվել միմյանց հետ: