Յուրաքանչյուր կազմակերպությանում ոչ թե 5, այլ 2 աուդիտոր
ՀՀ-ում գործում է 30-35 աուդիտորական ընկերություն: Գործող օրենքի համաձայն` 5 աուդիտորից առնվազը 3-ը` այլ գործատուի մոտ չպետք է աշխատի: Երբ հանվեց խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների պարտադիր աուդիտը, պատվերների ծավալը նվազեց, եւ ընկերությունները պարզապես պահում են աուդիտորին, որն իրականում պարապուրդի մեջ է: Կառավարությունն առաջարկում է հիմքային փոփոխություն. գործադիրը պատրաստվում է 7-10 օրվա ընթացքում ներկայացնել հայեցակարգ, ըստ որի՝ կվերականգնվի նաեւ պարտադիր աուդիտը:
Այսպես ոչ թե 5, այլ երկու աուդիտոր պետք է ունենա կազմակերպությունը՝ լրացուցիչ ծախսից խուսափելու համար: «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների համահեղինակ Էլինար Վարդանյանն առաջարկում է վերադառնալ հին՝ 2011թ. առաջ գործող կարգավորումներին, որով ենթադրվում են 2 հիմնական աուդիտոր:
Էլինար Վարդանյանի համահեղինակությամբ նախագիծը դրվեց քվեարկությամբ. 3 դեմ, 1 ձեռնպահ, 0 կողմ ձայներով այն բացասական եզրակացությամբ մտավ ԱԺ նիստերի մեծ օրակարգ: