ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները
ՀՀ կենտրոնական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվելու է ՓՄՁ ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի պայմանագիրը՝ 50 մլն եվրո արժողությամբ: ՀՀ կառավարությունը շահագրգռված է առավել զարգացնել փոխգործակցությունը, և որպես հնարավոր համագործակցության ուղղություններ՝ առաջարկվել է դիտարկել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստվում է այս բնագավառների զարգացման ուղղությամբ ներկայացնել նոր ռազմավարություններ
Նշենք, որ ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ իրականացվել են ու դեռևս ընթացքի մեջ գտնվում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման, Երևանի մետրոպոլիտենի, Երևանի ջրամատակարարման ցանցի վերականգնման, կոշտ թափոնների կառավարման ծրագրերը: