Հաշվապահական հաշվառում
Հաշվապահական հաշվառումն անհրաժեշտ է յուրաքանչյուր կազմակերպության համար: Այն մեծ ուշադրություն, ժամանակ, աշխատակիցներ և միջոցներ պահանջող ծավալուն և բարդ աշխատանք է: Ուստի շատ կազմակերպություններ հաշվապահական հաշվառման գործընթացի լիազորությունը փոխանցում են որևէ մասնագիտացված ընկերության, քանի որ դա ավելի էժան և արդյունավետ է, քան եթե այն իրականացվեր տվյալ կազմակերպությունում: Հաշվապահական հաշվառման գործընթացի փոխանցումը որևէ մասնագիտացված կազմակերպության համարվում է հաշվապահական հաշվառման աութսորսինգ: Հաշվապահական հաշվառման աութսորսինգով զբաղվող մասնագիտացված կազմակերպություններն առաջարկում են ներկայացված փաստաթղթերի հիման վրա հաշվապահական հաշվառման գործընթացի իրականացում, ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում, ինչպես նաև հարկային հաշվետվությունների պատրաստում: Յուրաքանչյուր ընկերության համար մասնագիտացված կազմակերպությունը պատրաստում է տվյալ ընկերության գործունեությանը ներհատուկ հաշվապահական հաշվառման ծառայության սխեմա՝ ելնելով նրա մասնագիտական գործունեությունից և ֆինանսական հնարավորություններից: