• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը քննարկման է ներկայացրել «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի նախագիծ.

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը քննարկման է ներկայացրել «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի նախագիծ.

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

crypto

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը հրապարակել է նոր օրինագիծ, որի նպատակն է կարգավորել կրիպտոակտիվների շուկան, պաշտպանել սպառողների իրավունքները և նվազեցնել համակարգային ռիսկերը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել Հայաստանի ֆինանսական շուկայի կայունությունը և ապահովել քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը կրիպտոակտիվների ոլորտում:

 

Օրինագիծը ներառում է հետևյալ հիմնական դրույթները.

Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկություն և առևտուր: Օրինագիծը սահմանում է կանոններ, որոնք կարգավորում են կրիպտոակտիվների հրապարակային առաջարկությունը և առևտուրը: Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկությունը ենթակա է գրանցման Կենտրոնական բանկում, և հրապարակային առաջարկության մասին հայտարարությունը պետք է պարունակի ամբողջական և ճշգրիտ տեղեկություն:

 

Կրիպտոակտիվների ծառայությունների տեսակներ: Օրինագիծը նախատեսում է, որ կրիպտոակտիվների շուկայում թույլատրելի են միայն որոշակի ծառայություններ, որոնց թվում են կրիպտոակտիվների պահեստավորումը, փոխանակումը, վաճառքը և գնման միջնորդական ծառայությունները:

 

Կենտրոնական բանկի կարգավորող դերը: Կենտրոնական բանկը ստանձնում է շուկայի կարգավորող և վերահսկող դերը՝ ապահովելով կրիպտոակտիվների շուկայում գործունեություն իրականացնող անձանց համապատասխանությունը օրենսդրությանը: Բանկը իրավասու է իրականացնել մշտադիտարկում, ստուգումներ և կիրառել պատժամիջոցներ խախտումների դեպքում:

Բացառություններ: Օրինագիծը սահմանում է բացառություններ, որոնք վերաբերում են արժեթղթերի և բանկային գործունեությանը և կարգավորվում են այլ օրենքներով:

 

Տեղեկատվական պահանջներ և թափանցիկություն: Կրիպտոակտիվների շուկայում գործող անձիք պարտավոր են հրապարակել պարբերական հաշվետվություններ և տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ Կենտրոնական բանկին՝ շուկայի թափանցիկությունն ապահովելու համար:

 

Կրիպտոակտիվների տրամադրողների և փոխանակողների գրանցում: Կրիպտոակտիվների տրամադրողները և փոխանակողները պետք է գրանցվեն Կենտրոնական բանկում՝ գործելու իրավասություն ստանալու համար:

 

Պատժամիջոցներ խախտումների դեպքում: Օրինագիծը սահմանում է պատժամիջոցներ խախտումների դեպքում՝ ներառելով տուգանքներ և գործունեության դադարեցում:

 

Օրինագծին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ` “Կրիպտոակտիվների մասին” ՀՀ օրենքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր – e-draft.am .

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88