• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ինքնազբաղված անձինք ազատվում են հարկերից

Ինքնազբաղված անձինք ազատվում են հարկերից

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

indepences

2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտել 2017թ-ի հունվարի 1-ից, ինչպես անհատ ձեռնարկատեր հանդիսացող, այնպես էլ ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձինք իրականացվող գործունեության որոշ տեսակների մասով ազատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկերից (հարկային արտոնություն):

Բացառություն է կազմում Հայաստանի Հանրապետության տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը եւ ակցիզային հարկը (ավելացված արժեքի հարկը եւ ակցիզային հարկը, ինչպես նաեւ համայնքային բյուջե վճարման ենթակա հողի հարկը եւ գույքահարկը հաշվարկում եւ վճարում են օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում):

Հարկային արտոնությունը կիրառվում է այն ինքնազբաղված անձանց նկատմամբ`

  1. որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը (այսուհետ` իրացման շրջանառություն) չի գերազանցել 9,0 մլն դրամը.
  2. որոնք իրենց գործունեության իրականացման համար չեն օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
  3. որոնք չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.
  4. որոնց գործունեությունը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված` իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է բացառապես մեկ վայրի միջոցով:

Oրենքի իմաստով` վայր չի համարվում ինքնազբաղված անձի բնակության վայրը, եթե դրանում Օրենքի անբաժանելի մասը համարվող 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակներ չեն իրականացվում: Հարկային արտոնություններից օգտվելու համար ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում` հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ (այսուհետ` դիմում): Դիմումի ձեւը և դրա լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը: Եթե դիմումը ներկայացվում է ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձը նրան տրամադրվում է ՀՎՀՀ: Դիմում ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն ինքնազբաղված անձին տրամադրում է հարկերից ազատման արտոնագիր` իրականացվող գործունեության տեսակների մասով սույն օրենքով սահմանված հարկային արտոնության կիրառման վերաբերյալ: Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում, որպես հարկային գործակալ հանդես են գալիս ծառայությունները ստացող անձինք:

Ինքնազբաղված անձինք հարկային մարմիններ օրենքով սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում:

Գործունեության տեսակներ, որոնք կարող են օգտվել հարկային արտոնությունից:

  1. Բնակչության պատվերով կատարվող`
    1. կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն,
    2. կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում
    3. հագուստի արտադրություն եւ նորոգում գլխարկների արտադրություն եւ նորոգում
    4. գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների արտադրություն եւ նորոգում
    5. փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում
    6. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում
    7. համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
    8. հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն,
    9. անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
    10. տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
    11. թիթեղագործական գործունեություն
  2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
  3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
  4. Լեզուների ուսուցման դասընթացներ
  5. Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
  6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
  7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88