Ասատրյանս ընկերության կառավարող գործընկերը մասնակցել է ՆԱԻ տարեկան կոնֆերանսին
Ասատրյանս ընկերության Տնօրեն Բաժնետեր Ալբերտ Ասատրյանը մասնակցել է Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի տարեկան կոնֆերանսին:
Միջոցառման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական զարգացման և կիբերանվտագության խնդիրները, ինչպես նաև հանրային հատվածի ներքին աուդիտի վերջին զարգացումները՝ պանելային քննարկումների ֆորմատով:
Քննարկումը ծավալվեց Կառավարության գրության շուրջ, որով պետական կառույցներին առաջարկվում է 2020թ-ից ամբողջությամբ պատվիրակել ներքին աուդիտի գործառույթը: Մասնակիցները քննարկեցին ակնկալվող փոփոխությունների ընձեռած հնարավորությունները և ռիսկերը:
Քննարկումից պարզ դարձավ, որ ներքին և արտաքին աուդիտի գործառույթների նրբություններն ու տարբերությունները ամբողջությամբ հաշվի չեն առնվել գործընթացը նախաձեռնելիս: