ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԱԽԱԳԾԵՐ
Շինարարությունը և կապիտալ նախագծերը համարվում են ցանկացած երկրի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը և ստանձնում են լոկոմոտիվի դերը: Հատկապես կարևոր է շինարարության և ենթակառուցվածքների ոլորտներում ներդրումների հետևանքով առաջացող մուլտիպլիկատիվ ազդեցությունը տնտեսության մյուս ճյուղերի և տարածքային համաչափ զարգացման վրա:
Ոլորտում առկա օրակարգային խնդիրներ են՝ լիկվիդայնության եւ ֆինանսավորման ռիսկերը, կապիտալ ներդրումները, երկրի օրենսդրական ռիսկերը և այդ ռիսկերի կառավարումը կամ նվազեցումը: Հատկապես կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը, որը մեծամասամբ պայմանավորված է երկրի մակրոտնտեսական քաղաքականությամբ, դրանից բխող ռիսկերով:
ԱՍԱՏՐՅԱՆՍ-ի փորձառու թիմը պատրաստ է Ձեզ օգնել այս դժվարին հարցերի լուծման գործում:
Պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ընկերության ճիշտ ընտրության պարագայում է հնարավոր դիմակայել մարտահրավերներին և գտնել շահավետ և արդյունավետ լուծումներ՝ կազմակերպության հետագա զարգացման համար: