ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ՀԱՆՔԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Էներգետիկան ընդգրկում է վառելիքային արդյունաբերությունը, վառելիքային արդյունահանումն ու վերամշակումը, էլեկտրաէներգիայի արտադրությունն ու այն սպառողին հաղորդելը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանումը: Ամբողջ աշխարհում շարունակաբար տարեցտարի ավելանում է էներգիայի սպառումը, որի հետ զուգահեռ ավելանում են էկոլոգիական խնդիրները:
Վերջին տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում արագ տեմպերով զարգանում է այլընտրանքային էներգիայի արտադրությունը, որը էկոլոգիապես մաքուր է: Մասնավորապես արագ զարգանում են հիդրոէլեկտրակայանները, հողմակայանները, արևային կայանները: Սակայն դեռևս ամբողջ աշխարհում պահպանվում են էներգիայի ստացման ավանդական մեթոդները, ներառյալ հանքաարդյունաբերությունը և ատոմային էներգետիկան:
Էներգետիկ անվտանգությունը բազմաթիվ զարգացած և զարգացող երկրների համար դարձել է կարևոր խնդիր, քանի որ էներգակիրների գերակշիռ մասին տիրապետում են սակավաթիվ երկրներ։ Այս գործոնը դարձել է աշխարհաքաղաքական օրակարգերի բաղկացուցիչ մաս: Էներգետիկ ընկերությունները շատ երկրներում գտնվում են տվյալ երկրի կարգավորող պետական մարմինների հսկողության ներքո, պարբերաբար մոնիտորինգների են ենթարկվում, ներկայցնում են հաշվետվություններ կարգավորող կառույցներին, փորձում են պահպանել նորմատիվները: Ներկայումս շատ կարևոր է ճիշտ որոշումների ընդունումը, երկրների էներգետիկ քաղաքականությանը համապատասխան:
Մասնավոր և հանրային ընկերությունները, որոնք գործում են տնտեսության այս ճյուղում, պետք է ճկուն լինեն փոփոխվող իրավիճակների հանդեպ և կարողանան արագ հարմարվել և առավելագույնի հասցնել իրենց գործառնությունները և բարձրացնել մրցակցային առավելությունները:
Զարգացող երկրներում օրենսդրական դաշտը տվյալ ոլորտի մասով անընդհատ փոփոխվում է․սահմանվում են նոր չափորոշիչներ, հաճախակի փոփոխվում են հարկային արտոնություններն ու հարկման ռեժիմները: Այս հանգամանքերը հաշվի առնելով շատ կարևոր է ճիշտ խորհրդատվություն ստանալ, աշխատել ոլորտը պատկերացնող և էներգետիկ ոլորտում փորձառություն ունեցող մասնագետների, խորհրդատվական ընկերությունների հետ։
Այս ոլորտում ԱՍԱՏՐՅԱՆՍ-ի պրոֆեսիոնալների թիմը սիրով պատրաստ է Ձեզ օգնել: Մեր մասնագետները կօգնեն ձեզ նվազեցնել ռիսկերը, դիմակայել առկա մարտահրավերներին, միևնույն ժամանակ առավելագույնին հասցնել ներդրողների և բաժնետերերի շահույթը: