• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում 3.4% տնտեսական աճ է կանխատեսում

Համաշխարհային բանկը 2021-ին Հայաստանում 3.4% տնտեսական աճ է կանխատեսում

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

WB

Ըստ կառույցի «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» հունիսյան զեկույցի՝ 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3.4%:


ՀԲ-ի մասնագետները ավելի լավատեսորեն գնահատել Հայաստանի տնտեսությունը: Նախորդ գնահատականների համաձայն, որոնք հրապարակվել են ընթացիկ տարվա սկզբին, 2021 թվականին Հայաստանի համար կանխատեսվում էր 3.1% տնտեսական աճ՝ 0.3 տոկոսային կետով պակաս, քան նոր կանխատեսումն է: Իսկ 2022 և 2023 թվականներին գնահատվում է համապատասխանաբար 4.3% և 5.3% աճ:


Հայաստանի տնտեսական աճի վրա, ըստ ՀԲ-ի մասնագետների, բացասաբար են ազդում ինչպես ներքաղաքական լարված իրավիճակը, այնպես էլ՝ զբոսաշրջային թույլ հոսքը, պատերազմից հետո առաջացած իրավիճակը և այլն: Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա կանխատեսվում է, որ 2021 թվականին Վրաստանում տնտեսական աճը կկազմի 6%, Թուրքիայում՝ 5%, Ադրբեջանում՝ 2.8%: Իրանում սպասվում է 2.1% աճ:


ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանում, ըստ ՀԲ-ի զեկույցի, 2021 թվականին կգրանցվի 3.2% տնտեսական աճ, Ղրղզստանում՝ 3.8%, Ղազախստանում՝ 3.2%, Բելառուսում 2.2% անկում:


Ըստ Համաշխարհային բանկի հունիսյան «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցի՝ համաշխարհային տնտեսությունը 2021 թվականին կաճի 5.6%-ով՝ հիմնականում մի քանի խոշոր տնտեսությունների ուժեղ աճի արդյունքում: Այնուամենայնիվ, զարգացող շատ տնտեսություններ շարունակում են պայքարել COVID-19 համաճարակի և դրա հետևանքների դեմ, ասվում է զեկույցում:


Ինչպես նշված է զեկույցում, 2021 թվականին ամենաբարձր տնտեսական աճը կգրանցվի Չինաստանում, որն ըստ ՀԲ-ի կանխատեսման, կկազմի 8.5%: Երկրորդ տեղում Հնդկաստանը կլինի (8.3%), երրորդում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները (6.8%):

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88