• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է պարտադիր աուդիտի ենթական կազմակերպությունների ցանկը

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է պարտադիր աուդիտի ենթական կազմակերպությունների ցանկը

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

minfin

Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի  26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ 

  • hանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները,
  • խոշոր կազմակերպությունները,
  • միջին կազմակերպությունները,
  • խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է,
  • խոշոր խմբերը,
  • միջին խմբերը:

Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո: Առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով սահմանված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն­ների, խոշոր կազմակերպությունների և միջին կազմակերպությունների սահմանումները` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նույնականացվել են 494 կազմակերպություններ, որոնց 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի և հրապարակման. ընդ որում, ցանկը սպառիչ չէ, քանի որ կազմված է ՀՀ ֆինանսների նախարարությունում այս պահի դրությամբ առկա տեղեկատվության հիման վրա:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կից ցանկում ներկայացված կազմակերպությունները պարտավոր էին մինչև 2022 թվականի հունիսի 30-ը հրապարակել իրենց 2021 թվականի աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները:

Միաժամանակ հայտնում ենք, որ Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները կարող է հրապարակել՝

  1. իր ինտերնետային կայքում կամ
  2. http://www.azdarar.am  ինտերնետային կայքում կամ
  3. ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում: 

Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև http://www.azdarar.am  ինտերնետային կայքում:

Ֆինանսական հաշվետվությունները հրապարակումից հետո առնվազն 5 տարի պետք է պահպանվեն այն կայքում, որտեղ դրանք հրապարակվել են:

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@asatryans.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 1-ին հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Բաժնետեր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 1 -ին հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88