• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՄԲ ԳԼՈԲԱԼ ՀԱՐՑՈՒՄ. Մեծ մարտահրավերներ

Թեմատիկ Հղումներ

Չկան համապատասխան հաղորդագրություններ

ՓՄԲ ԳԼՈԲԱԼ ՀԱՐՑՈՒՄ. Մեծ մարտահրավերներ

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Battle-for-news

Հարցման համաձայն՝ ՓՄԲ-ներն ունեն բազմաթիվ և բազմապիսի մարտահրավերներ, սակայն դրանց ազդեցությունը հիմնականում նույնն է բոլոր չափերի բիզնեսների համար:  Հարցվածների ավելի քան 70%-ի կողմից գնահատվել է միջին, մեծ և շատ մեծ ազդեցությամբ վեց մարտահրավերներ: Դրանք կարելի է խմբավորել ըստ երեք տարբեր կատեգորիաների. 1) դիրքը շուկայում –նոր հաճախորդների գրավում (78%) և դիֆերենցում մրցակցությունից (74%), 2) եկամտի անկայունություն – ցածր վճարները (71%) և աճող ծախսերը (76%) ճնշում են նրանց, և 3) ժամանակակից տեխնլոլոգիաներին  (72%) և գործող նոր կարգավորումներին և ստանդարտներին (74%) համընթաց քայլելը:

 

ՓՄԲ-ների ամենահրատապ մարտահրավերը նոր հաճախորդներ գրավելն է (ըստ հարցվածների 47%-ի դա մեծ կամ շատ մեծ մարտահրավեր է)՝ անկախ ՓՄԲ-ների չափերից:

 

Հարցումը ցույց է տվել, որ ՓՄԲ-ների հաճախորդների միայն 13%-ն է, որ չունի միջազգային գործունեություն:  Նրանց 74%-ը զբաղվում է ապրանքների և ծառայությունների ներմուծմամբ և արտահանմամբ, իսկ 33% -ն ունի օտարերկրյա սեփականատերեր կամ ներդրողներ, ինչը զարմանալի չէ ելնելով  բիզնեսի արագընթաց գլոբալիզացիայից: Ինչպես և ակնկալվում էր, ՓՄԲ-ների շրջանում ավելի խոշոր ընկերություններն ունեն միջազգային տարբեր գործունեության տեսակներով զբաղվող հաճախորդների ավելի մեծ տեսակարար կշիռ: Օրինակ՝ ամենախոշոր ՓՄԲ-ների (21 կամ ավելի գործընկերներ և աշխատակիցներ ունեցող) 45%-ի հաճախորդների բիզնեսների ենթակառուցվածքների կամ աշխատանքների մի մասը գտնվում է մեկ կամ մեկից ավելի արտասահմանյան երկրներում:  Եթե համեմատենք, ապա անհատական գործունեությամբ զբաղվողների միայն 15%-ն ունի միջազգային կառույցների մաս կազմող հաճախորդներ: 

 

ՓՄՁ հաճախորդների միջազգային գործունեությունը ըստ բիզնեսի չափի
Untitled

 

 

 

 

 


Հեղինակ` Անթոնի Գոմեզ, ՀՄԴ ՓՄԲ հանձնաժողովի անդամ

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@asatryans.com

Հասցե
Սախարով Բիզնես-Կենտրոն
Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
0010 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Բաժնետեր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.
Էլ.փոստ. general@asatryans.com

ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապնվեք մեզ հետ.
  • Հասցե:
    Սախարով Բիզնես-Կենտրոն
    Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
    0010 ք. Երևան, ՀՀ
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88